ՀԵՔԻԱԹ. «ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԵՔ ԱՐՋԵՐԸ ԴԱՐՁԱՆ ԽԱՂԱԼԻՔ ԱՐՋՈՒԿՆԵՐ»


7 shares
երեք արջերը

Անտառում երեք արջ էին ապրում: Մի  օր նրանցից մեկը անտառում տեսավ նապաստակին: Նապաստակի ձեռքին մի փոքրիկ կապոց կար: Արջը կանգնեցրեց նրան և ասաց.

-Բարի օր,նապաստակ, որտեղի՞ց ես գտել այդ նվերները:

Նապաստակը պատասխանեց.

-Ես այդ նվերները չեմ գտել, ստացել եմ Ձմեռ պապից:

-Չեմ հավատում,- ասաց արջը,- եթե այդպես է, ինչու՞ մեզ չի տվել, ինչու՞ մենք նրան  չենք տեսնում:

-Դե,- ասաց նապաստակը,- դուք` բոլոր արջերդ, քնում եք ձմռանը, ի՞նչ է, մոռացե՞լ ես, արջուկ:

-Դե լավ, որ այդպես է մենք այս ձմեռ չենք քնի և կսպասենք Ամանորին ու Ձմեռ պապին:

Արջը հրաժեշտ տվեց նապաստակին, շտապեց իր որջը` եղբայրներին պատմելու  իր և նապաստակի հանդիպման մասին:

-Եղբայրներ, մենք այս ձմեռ չենք քնի,- միաբերան որոշեցին արջերը:

Ամբողջ գարուն, ամառ, աշուն արջերը անհոգ ապրեցին անտառում: Ահա եկավ ձմեռը: Մի առավոտ, երբ արջերը արթնացան, տեսան, անտառը ամբողջությամբ  ծածկվել էր ձյունով: Կարծես ամբողջ գիշեր ինչ-որ մեկը սպիտակ սավան էր փռել անտառում: Արջերը այս որ տեսան, շատ ուրախացան: Կարծեցին, թե Նոր տարի  է: Նրանք զուգվեցին, եղևնին զարդարեցին, նույնիսկ ճոխ սեղան բացեցին և սպասեցին Ձմեռ պապիկին: Նրանք շատ անհանգիստ էին, ախր չգիտեին, երբ է Ամանորը:

Ամբողջ  օրը պատուհանից նայում էին, բայց այդպես էլ  Ձմեռ պապին չեկավ: Գիշերն էլ սպասեցին, բայց իզուր. Ձմեռ պապին  հյուր չեկավ: Հաջորդ օրը`վաղ առավոտ, դուռը ծեծեցին: Արջուկները անհանգիստ  ձայն տվեցին.

-Ո՞վ է :

Երբ  բացեցին դուռը, զարմացան: Սկյուռիկն էր դրսում:

-Բարի օր, դուք  քնա՞ծ չեք,- զարմազած ասաց  սկյուռը:

-Սկյուռիկ , մենք սպասում ենք Ձմեռ պապիկին, բայց նա չկա ուչկա, բայց չէ՞ որ  երեկ էր Նոր տարին,- կարծես նեղացած ասացին արջուկները:

-Այ միամիտ արջուկներ, Ձմեռ պապին  գալու է դեկտեմբերի 31-ին, և ոչ թե  ձյան գալուն պես: Ինչու՞ եք շտապում:

Հետո սկյուռը նրանց հրավիրեց Ամանորի  հանդեսին,որը տեղի էր ունենալու անտառի մեծ բացատում՝ տոնածառի տակ:

Արջուկները ուրախացան: Նրանք ամեն  առավոտ  արթնանում էին, նայում օրացույցին, օրեր  հաշվում, թե երբ է գալու  դեկտեմբերի 31-ը: Վերջապես անցավ այդ մեկ ամիսը: Առավոտ շուտ  նրանց դուռը ծեծեց  սկյուռը: Նա այնքա՜ն գեղեցիկ էր  այդ օրը: Արջերը նույնպես  զարդարվեցին և սկյուռի հետ շտապեցին  դեպի անտառի մեծ բացատը: Ճանապարհին արջերը  հետ ընկան և  կորցրին սկյուռիկին: Քանի որ արջերը  միշտ ամբողջ ձմեռ քուն էին մտնում, չկարողացան գտնել սկյուռին: Սկսեցին փնտրել: Հանկարծ պատահաբար հանդիպեցին Ձմեռ պապիկին  և որոշեցին ձայն չհանել: Թաքուն մտան Ձմեռ պապի պարկի մեջ: Արջերը տեսան, թե ինչ լավ, համեղ, հյութալի մրգեր  ու փայլուն  կոնֆետներ կան պարկում, չդիմացան  այդ  շլացուցիչ փայլին և կերան պարկի  ողջ եղածը: Նրանք նույնիսկ մոռացել էին  սկյուռիկի  մասին:

Երբ  Ձմեռ պապն ուզում էր  նվերները բաժանել, երեք արջերը զգացին, թե ինչ վատ բան են արել: Ամոթից էլ ավելի փոքրացան և դարձան փոքրիկ, փափուկ խաղալիքներ:

Իսկ քանի որ Ձմեռ պապն էլ ժամանակ չուներ հետ վերադառնալ, ստիպված երեխաներին կոնֆետների փոխարեն արջուկներ բաժանեց:

Աբրահամյան Սոնա

10 տարեկան

Սյունիքի մարզ, ք.Կապան


Like it? Share with your friends!

7 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։