ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ- ՁՅՈՒՆ


Ձյուն

Ձյունը երկար սպասեց

Գիշերվա խորհրդին,

Մինչև լույսերը հանգան,

Ու ձայները լռեցին:

Ու հանկարծ գիշերվա մեջ

Ինչ-որ բան զրնգաց,

Խենթի պես պարելով՝

Փաթիլներն իջան ցած:

 

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թեթև,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

 

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն,

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն…

 

Ձյունը գալիս է դանդաղ,

Ձյունը իր երգն է երգում,

Ձյունը իջնում է թեթև,

Ձյունն իր հեքիաթն է պատմում:

 

Ոսկեծամ գեղեցկուհի

Առանց քեզ ես չեմ ապրի,

Առանց քեզ ձյունը ճերմակ

Ախ, շուտով կդադարի:

Հայտնվիր գիշերվա

Իրական հեքիաթում,

Որ մինչև լուսաբաց

Մեզ իր գիրկն է առնում:

 

Ձյուն, սպիտակ ձյուն,

Մեղքերիս բեր թողություն,

Սպիտակ ձյուն,

Իմ ճերմակ քնքշություն,

Սպիտակ ձյուն,

Իմ ճերմակ մանկություն:

 

Արծաթե թիթեռնիկներ՝

Պոկված կապույտ հեքիաթներից

Թևածելով իջան ներքև,

Երգով լցրին քաղաքը ծեր:

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն,

Ու երազկոտ կտուրներին

Բերին ճերմակ հանդարտություն…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։