ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ. ԳՐԱՖԻՏԻ


Փոքրիկ Իշխան

Գիտե՞ս, այնպես եմ ուրախանում, երբ մեր քաղաքի պատերին սիրուն նկարներ եմ տեսնում: Այդ նկարները կոչվում են գրաֆիտիներ: Գրաֆիտիները իսկապես շատ են գեղեցկացնում մեր քաղաքի շենքերն ու գետնանցումները:  Բայց բարկանում եմ, երբ փնթի գրություններ են թողնում պատերին: Այդպես վարվել չի կարելի, չէ՞ որ սա մեր քաղաքն է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն մաքուր ու շատ գեղեցիկ լինի:

Հենց այդ պատճառով էլ, եթե ուզում ես գրաֆիտիով զբաղվել, պետք է նախ մի քանի կարևոր կանոն սովորես: Պետք է անպայման ճիշտ կարողանաս ընտրել քեզ համար ներկեր, հետո ընտրես հարմար տարածք և վերջապես որոշես, թե ինչ ես ուզում նկարել:

Գրաֆիտիի համար օգտագործվող ներկերը կոչվում են սփրեյներ: Նրանց պետք է լավ  թափահարել օգտագործելուց առաջ, որպեսզի քո գրաֆիտին չծորա: Եթե սա քո առաջին գրաֆիտին է, ապա խնդրիր ավագ ընկերներիցդ մեկին օգնել քեզ:

Իսկ ես էլ քեզ ահա այսպես կօգնեմ: Յուրաքանչյուր գրաֆիտի պատին նկարելուց առաջ, անպայման թղթի վրա գծիր նկարի էսքիզը: Դա չափազանց կարևոր է: Հիմա քեզ եմ ներկայացնում մի էսքիզ, որի օգնությամբ դու կկարողանաս անել Փոքրիկ Իշխանի և աղվեսի գրաֆիտիները: Սեղմիր և ներբեռնիր: Հաջողություն քեզ քո առաջին գրաֆիտին անելիս:

Grafiti 1 Grafiti 2 Grafiti 3


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։