Փոքրիկ Իշխան գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1943 թվականին ֆրանսերեն լեզվով: Մինչև այսօր այն հասցրել են թարգմանել աշխարհի գրեթե բոլոր՝ ավելի քան 180 լեզուներով: Իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկանում են սովորել ֆրանսերեն, ամենից առաջ Փոքրիկ Իշխան գիրքն են կարդում ֆրանսերենով: Այս գիրքը կարելի է գտնել անգամ ամենափոքրիկ պետություններում ու ամենախուլ քաղաքներում: Այն սիրում են բոլորը, բոլոր ազգությունների մարդիկ, և՛ մեծահասակները, և՛ երեխաները:
«Փոքրիկ Իշխան»-ը պատմություն է փոքրիկ տղայի քաջության, խելքի ու նրա շատ բարի սրտիկի մասին: Այս գրքում մաքրություն, բարություն, պարզություն ու անմիջականություն կա: Գրքի բոլոր նկարների հեղինակը հենց Անտուան դը Սենտ Էքզյուպերին է: Դրանք դու կարող ես գտնել ահա այս էջում:
Գիրքը Էքզյուպերին նվիրել է իր բարեկամին՝ Լեոն Վերտին, և ներողություն է խնդրում բոլոր երեխաներից այն մեծահասակի նվիրելու համար: «Պետք է արդարանամ` այդ մեծահասակ մարդն իմ ամենալավ բարեկամն է: Բացի դա, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենն ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնումիմ ձոնի մեջ` Լեոն Վերտին, երբ նա փոքրիկ տղա էր»:
Ահա դու կարող ես կարդալ աշխարհի ամենալավ գրքերից մեկը: Հաճելի ընթերցում քեզ…