ՄՈՒԼՖԻԼՄ. ՉՍՈՎՈՐԱԾ ԴԱՍԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ


Դե հիմա պատրաստվեք, աշխարհի բոլոր անկյուններում ապրող ծույլիկներ: Եթե շատ արագ չսկսեք ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր դասերի վրա, ահա թե ինչ է ձեզ սպասվում: Չսովորած դասերի աշխարհում Վիտյայի պես կարող եք հայտնվել նաև դուք: Ու ինչեր ասես, որ չեք տեսնի այնտեղ…

Վիտյան, օրինակ, այս զարմանալի աշխարհում հանդիպեց իր բոլոր չլուծած խնդիրների ու չսովորած դասերի հերոսներին՝ գիշատիչ կովին ու հարավում շոգից տառապող սպիտակ արջին, տեսավ ծառերի վրա աճող ձմերուկներ ու հացեր: Ու հիմա ստիպված է «սխալների ուղղում» կատարել, սպիտակ արջին ուղարկել իր սիրելի հյուսիսը, կովին թույլ տալ իր սիրելի խոտն ուտել, մեկ ու կես հանքափորին էլ դարձնել երկու ամբողջ…

Վիտյայի այս և մյուս արկածներին հետևել ու նաև նրա օրինակից դաս քաղել կարող են բոլորը ահա այս հրաշալի մուլտֆիլմի շնորհիվ: Դե ինչ, ժամանակն է տեղափոխվելու Չսովորած դասերի աշխարհ… Մեկ, երկու, երեք…


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։