«Կոշկակարն առանց կոշիկների» արտահայտությունը երևի այս հին ու ծիծաղելի պատմությունից է սկիզբ առել: Աբու Հասանի խանութում ինչ գույնի ու ձևի մաշիկներ ասես, որ չկային, միայն թե նա տարիներ շարունակ նույն կարկատած մաշիկներն էր կրում: Մաշիկները ողջ քաղաքի ծաղրուծանակի առարկան էին դարձել ու լավ է , որ Հասանը վերջապես հասկացավ, որ մի օր մաշիկներն իր գլխին փորձանք են բերելու: Ու փորձեց ազատվել դրանցից:
Բայց պարզվեց, որ դա այդքան էլ հեշտ գործ չէր: Եվ Աբու Հասանի մաշիկները սկսեցին հետանդել նրան: Իսկ թե ով ում հաղթեց, դա կիմանանք՝ դիտելով մուլտֆիլմը:
«Աբու Հասանի մաշիկները» մուլտֆիլմը նկարահանել է 1974թ.-ին Հայֆիլմ ստուդիայում: