Երգում է Մերին
Երգի հեղինակ՝ Սուսաննա Բարսեղյան
Ես այսօր մի քիչ վաղ արթնացա քնից,
Ու արևն անուշ վառ ժպտաց ինձ,
Անսովոր և ուրիշ թվաց ամեն բան,
Չէ՞ որ օրն է իմ ծննդյան:
Կստանամ, գիտեմ ես, նվերներ,
Մատիտներ, գրքեր ու տիկնիկներ
Չեմ ուզում հագուստ ու խաղալիք,
Ուզում եմ ունենալ մի շնիկ:
Հասկացեք ախր, տխրում եմ ես,
Թախծում է իմ հոգին,
Մի փոքրիկ էակ է հարկավոր,
Որ գույն տա իմ կյանքին:
Ու հիմա այսպես խնդրում եմ ես,
Խնդրում եմ բոլորին,
Նվիրեք ինձ գոնե մեկդ շնիկ
Իմ ծննդյան տոնին:
Ես մինչև երեկո սպասեցի հույսով,
Եվ հյուրերը երբ եկան հերթով,
Նվերներ կան պես-պես, շատ հագուստ, ծաղիկ,
Բայց չկա էլի փոքրիկ շնիկ:
Գոնե մի քիչ շուտ գա Նոր տարին,
Որ նամակ գրեմ Ձմեռ պապին,
Թե կարդա նամակս, անկասկած
Կբերի նվերը իմ երազած:
Հասկացեք ախր, տխրում եմ ես,
Թախծում է իմ հոգին,
Մի փոքրիկ էակ է հարկավոր,
Որ գույն տա իմ կյանքին:
Ու հիմա այսպես խնդրում եմ ես,
Խնդրում եմ բոլորին,
Նվիրեք ինձ գոնե մեկդ շնիկ
Իմ ծննդյան տոնին: x2