ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԶՎԱՐՃԱԼԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ


1. Նյու Յորքում արգելվում է թռչել շինությունների կտուրներից: Իսկ համարձակներին կդատապարտեն մահապատժի (դե, սա հաստատ  ինքնասպանության ամեահեշտ տարբերակն է):

2. Կալիֆոռնիայի Կարմել քաղաքում արգելվում է մայթեզրին կանգնած պաղպաղակ ուտել:

3. Ամերիկայի Միացյալ նահանգների Արիզոնա նահանգում 18 տարին լրացած մարդկանց արգելվում է ժպտալ, եթե իրենց դիմացի ատամների մեկից ավելին բացակայում է:

4. Հյուսիսային Դակոտայում արգելվում է պառկել քնելու` առանց կոշիկները հանելու:

5. Կալիֆորնիայում ոչ մի տրանսպորտային միջոց չի կարող գերազանցել 100 կմ/ժ –ը, եթե այն շարժվում է առանց վարորդի:

6. Օհայո նահանգում չի կարելի ձկներին առաջարկել ալկոհոլային խմիչք:

7. Նյու Հեմփշիրում հանցագործություն է համարվում ռեստորաններում և սրճաններում շարժել ոտքերը, ձեռքերը կամ գլուխը` երաժշտության ռիթմի ներքո:

8. Հավայան կղզիներում արգելվում է ականջների մեջ կոպեկներ մտցնել:

9. Օկլահոմա Սիթիում չի կարելի փողոցում հետ-հետ քայլել` միաժամանակ համբուրգեր ուտելով:

10. Աիդահոյում չի կարելի ձկնորսությամբ զբաղվել` ուղտի վրա նստած:

11. Ռոդ Այլանդում կպատժվի այն վաճառողը, որը նույն մարդուն կվաճառի միաժամանակ և՛  ատամի մածուկ, և՛ ատամի խոզանակ:

12. Արիզոնայում տուգանք է հասնում այն մարդուն, ով ավանակին քնեցնում է լոգարանում:

13.  Նոր Օռլեանում չի կարելի կոկորդիլոսին կապել ծորակին:

14. Եթե դու Տեխասում ես, մտքովդ էլ չանցկացնես բիզոնի վրա կրակել հյուրանոցի երկրորդ հարկից:

15. Ալաբամայում չի կարելի վարել մեքենա` կապված աչքերով:

16. Մինեսոտայում կարող եք բանտ ընկնել նրա համար, որ մերկ եք քնում:

17.  Օկլահոմայում արգելված է կծոտել ուրիշի համբուրգերը:

18.  Նեբրասկայում ծնողներին ձերբակալություն է սպասվում, եթե հանկարծ իրենց երեխան սկսի զկռտալ եկեղեցու արարողության ժամանակ:

19. Նյու Յորքում տղաներին տուգանք  կհասնի, եթե նրանք փողոց դուրս գան այնպիսի տաբատով, որը չի սազում պիջակի հետ:

20. Հարթֆորդում արգելվում է անցնել ճանապարհը ձեռքերի վրա:

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։