ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

1 min


Մարտի 3-ին նշվում է գրողների միջազգային օրը: Այն նշվում է 1986թ.-ից սկսած, երբ  ՓԵՆ ակումբը որոշեց մարտի 3-ը ընդունել որպես գրողների միջազգային օր: Ակումբի անունը հապավում է, որն առաջացել է անգլերեն poets–պոետներ, essayists–էսսեիստներ և novelists–նովելիստներ բառերի առաջին տառերից: Հետաքրքիրն այն է, որ այս հապավումը համընկնում է անգլերեն pen բառի հետ, որը թարգմանաբար նշանակում է գրիչ:

Փեն ակումբը հիմնադրվել է 1921 թ.-ին՝ Լոնդոնում: Այն պաշտպանում է գրավոր և բանավոր խոսքի ու տեղեկատվության ազատությունը յուրաքանչյուր երկրում:

Թող որ բոլորը կարողանան ազատ գրել ու  շարադրել իրենց մտքերը: Ստեղծագործեք և գուցե մի օր էլ այս տոնը համարվի հենց ձերը: Շնորհավոր բոլոր գրողների տոնը:

Տիգրանուհի Թասլակյան


Մոծակ