ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՅՐԻԿԻ, ՀԱՅՐԻԿԻ ՈՒ ՏԱՏԻԿԻ ՄԱՍԻՆ


9 shares

Ամենալավ մայրիկը

Մտի´ր գյուղ, ավան՝
Ծաղկած ու շքեղ,
Մայրիկիս նման
Չկա ոչ մի տեղ:

Քաղաքնե´ր մտիր,
Շատ մայրիկներ տե´ս,
Երբեք չես գտնի
Իմ մայրիկի պես:

Նստի´ր դու մեծ նավ,
Երկրներ մա´ն եկ,
Իմ մայրիկից լավ
Չես գտնի երբեք:

        Հր. Օհանյան

 

Սիրում եմ

Մայրիկին սիրում եմ,
Հայրիկին սիրում եմ,
Սիրում եմ նրանց,
Այ, այն ամպի չափ:

Երբ որ անձրև գա,
Ամպը չքանա,
Կսիրեմ նրանց
Ծիածանի չափ:

Երբ ծիածանն էլ
Հոգնի ու գնա,
Կսիրեմ նրանց
Ա՜յն երկնքի չափ:

      Էդուարդ Միլիտոնյան

 

Տատիկիս նկարը

Մի ամբողջ օր
Նկարեցի
Ես իմ տատին
Եվ նկարը
Կախ արեցի
Մեր տան պատին:
Մազերը սև,
Հոնքերը սև
Ես արեցի,
ժպտուն աչքեր,
Կարմիր այտեր
Նկարեցի:
Ու գրեցի
Թղթի ծայրին
Իմ նկարած.
«Այս իմ տատն է՝
Անմահական
Խնձոր կերած»:

             Գուրգեն Գաբրիելյան


Like it? Share with your friends!

9 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։