«Անիմակորդ» ստուդիան ներկայացնում է մի նոր, հրաշալի մուլտսերիալ: Գլխավոր դերակատարն այստեղ կրկին Մաշան է: Այո, այո, նույն չարաճճի ու զվարճալի Մաշան, ով պարզվում է, որ նաև հրաշալի երևակայություն ունի:
Այս մուլտսերիալում Մաշան հանդես է գալիս որպես հեքիաթասաց և հին ու սիրված հեքիաթները պատմում է նորովի և սեփական մեկնաբանությամբ: Իսկ մուլտիպլիկատորների նկարազարդումների շնորհիվ էլ շարքը նոր ու հետաքրքիր ձեռագիր է ձեռք բերել:
Դե ինչ, մենք էլ հաճույքով ներկայացնում ենք Մաշայի հեքիաթները, իսկ այս շարքում առաջին հեքիաթը Կարմիր գլխարկի հեքիաթն է: