ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔՆԻ ՄԱՍԻՆ


Գիտնականները միշտ ուսումնասիրություններ են անում, երբեմն դրանք շատ երկար են ձգվում, մինչեվ տասնյակ տարիներ, իսկ արդյունքում բավականին հետաքրքիր  փաստեր են արձանագրվում: Մարդու քնի մասին նրանք ահա թե ինչ բացահայտումներ են արել:

1. Երեխայի ծնունդը ծնողների համար նշանակում է միջինը 400-750 ժամի կիորուստ քնի համար առաջին տարում:

2. Արթուն մնալու ռեկորդը եղել է 18 օր, 21 ժամ եւ 40 րոպե, եւ սա ճոճաթոռին նստած վիճակում: Այս մրցույթի հաղթողը լավ  է պրծել. ընդամենը հալյուցինացիաներ, տեսողության խանգարումեր, չկապակցված խոսք եւ հիշողության մասնակի կորուստ

 3. Առանց բժշկական ուսումնասիրության հնարավոր չէ պարզել` քնած է մարդը թե ոչ: Շատ հաճախ մարդիկ մի քանի վայրկյանով քնում են բաց աչքերով առանց նկատելու դա:

4. Եթե Դուք գիշերը քուն եք մտնում 5 րոպեից քիչ ժամանակահատվածում, նշանակում է Դուք քնի պակաս ունեք: Լավագույն չափը 12-15 րոպեն է, դա նշանակում է, որ Դուք բավականաչափ հոգնած եք քնելու համար, բայց, առավոտյան արթնանալով, շատ հոգնած չեք լինի եւ կրկին քնելու ցանկություն չեք ունենա:

5. Շատ գիտնականներ պնդում են, որ քնի ժամաքանակի խախտման հիմնական պատճառներից մեկը անսահմանափակ՝ 24-ժամյա ինտերնետի առկայություն է:

sleeping-child 6. Պարզվում է` մենք երազ տեսնում ենք ոչ միայն արագ քնի ժամանակ, այլեւ դանդաղ քնի ժամանակ, պարզապես չենք մտապահում դրանք:

7. Արագ քնի ընթացքում մեր տեսած երազները մեծամասամբ տարօրինակ են եւ անմիտ, իսկ դանդաղ քնի ժամանակ դրանք շատ հաճախ կրկրնվում են, կարծես մենք ինչ-որ  բան ենք մտածում կամ վերհիշում մի բան, որ մոռացել էինք:

 8. Արագ քնի ժամանակ մեր աչքերը շարժվում են, ինչը ցույց է տալիս, որ մենք արձագանքում ենք մեր տեսած երազին, ասես մենք երազին նայում ենք մի տեսակ կողքից, ինչպես ֆիլմ կդիտեինք:

9. Ոչ ոք չի կարող ասել` կենդանիները երազներ տեսնում են, թե ոչ, բայց քնի ֆազաներ նրանց մոտ նույնպես հայտնաբերված են:

10. Դանդաղ քնի ժամանակ փղերը քնում են կանգնած, իսկ արագ քնի ժամանակ պառկում են գետնին:

11. Որոշ գիտնականներ գտնում են, որ մենք երազներ ենք տեսնում, որպեսզի երկար ժամանակ մտապահենք օրվա ընթացքում մեզ հետ պատահածը, ստացած կարեւոր տեղեկատվությունը աշխարհից: Իսկ ուրիշ գիտնականներ ենթադրում են, որ մենք երազ ենք տեսնում, որպեսզի մեր ուղեղը մաքրենք անպետք ինֆորմացիայից ու հիշողություններից:

12. 17 ժամ արթուն մնալը նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը եւ թուլացնում է հիշողությունը այնպես, ասես մեր արյան մեջ կա 0.05% ալկոհոլ:

13. Միջազգային հետազոտություները ցույց են տվել, որ ավտոճանապարհային վթարների 20%-ը տեղի է ունենում հոգնածության եւ քնի պակասի հետեւանքով:

14. Աղմկոտ վայրում քունը վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ, անգամ եթե քնածը չի արթնանում: Հատկապես վտանգավոր է քնի առաջին 2 ժամի ընթացքում  աղմուկը: Այն կարող է խաթարել քնի բնական ռեժիմը:

bigstock-Sleeping-5796071

15. Լավ քնի համար հարկավոր է մի քիչ զով վայր: Շոգ ամռանը մենք քնել դժվարանում ենք, իսկ օդի լավագույն ջերմաստիճանը քնի համր 18-30 աստիճանն է: Տարիքի հետ այդ սահմանները նեղանում են մինչեւ 23-25 աստիճան: Ահա թե ինչու ծեր մարդիկ ավելի դժվար են քնում:

16. Մարդը քնում է 3 ժամ ավելի քիչ, քան իր ամենամոտ «ազգակիցները»՝ շիմպանզեները, գորիլլաները, օրանգուտանները: Նրանք օրական քնում են ամենաքիչը 10 ժամ:

17. Բադիկները վտանգի դեպքում քնում են իրենց ուղեղի մի կեսով: Մյուս կեսը արթուն հսկում է շրջապատը:

18. Մարդը խռմփացնում է միայն դանդաղ քնի ժամանակ:

19. Դեռահասներ այնքան քնի կարիք ունեն, ինչքան եւ երեխաները, օրական 10 ժամ: Իսկ միջին տարիքի մարդուն բավական է 8 ժամը: Ծերերին՝ 6 ժամը:

20. Լավ չքնած երիտասարդները ավելի շատ են թերանում իրենց աշխատանքում, քան  ավելի տարիքովները:

Իսկ քնի մասին եղած այս եւ շատ այլ տեղեկություների մեծ մասը գիտնականները իմացել են վերջին 25 տարիների ընթացքում:

Մեկնաբանել


Like it? Share with your friends!