ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ. ԶԻՆՎՈՐԻ ԵՐԴՈՒՄԸ


4 shares

Երգում են Սարգիսը, Նարեկը, Ռոբերտը և Արմուշիկը
Երգի հեղինակ՝ Մարատ Հայրապետյան

Ես զինվոր եմ մեր հայոց աշխարհի,
Պաշտպանում եմ հողը մեր հայրենի,
Եվ երդվում եմ, մինչ շնչում եմ ու կամ,
Չի անցնի սահման վիրտ ոսոխն անգամ:

Ես երդվում եմ ալևոր Մասիսով,
Առասպել դարձած Հայկով ու Դավթով,
Հողը մեր անընկճելի քաջերի,
Թշնամին երբեք էլ ոտք չի դնի, ոտք չի դնի:

Ոտքերիս տակ հողն է սեգ լեռների,
Հետքերով իր խոր մեր քաջ պապերի,
Շուրջս միշտ այդ հոգիներն են անմար,
Որ տալիս են ուժ քաջության համար, քաջության համար:

Ես երդվում եմ ալևոր Մասիսով,
Առասպել դարձած Հայկով ու Դավթով,
Հողը մեր անընկճելի քաջերի,
Թշնամին երբեք էլ ոտք չի դնի, ոտք չի դնի:

Ես զինվոր եմ մեր հայոց աշխարհի,
Մարտերում թրծված, դարձած քաջերի,
Եվ երդվում եմ, թշնամին վայրենի
Իր ոճիրներով հողն այս չի պղծի, հողն այս չի պղծի:

Ես երդվում եմ ալևոր Մասիսով,
Առասպել դարձած Հայկով ու Դավթով,
Հողը մեր անընկճելի քաջերի,
Թշնամին երբեք էլ ոտք չի դնի, ոտք չի դնի: x2


Like it? Share with your friends!

4 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։