«ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱ». ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹԵՐ


Ինչ է մեզ հարկավոր

1 կլոր հաց
3 վարունգ
6 սպիտակ պանրի շերտիկ
7 նարնջագույն պանրի շերտիկ
3 կանաչ անկորիզ ձիթապտուղ
5 սև անկորիզ ձիթապտուղ
6 ծխեցրած երշիկի շերտ
2 փոքր լոլիկ
7 բողկ
3 մաղադանոսի ճյուղիկ
3 եգիպտացորենի հատիկ
Կարագ
Հազարի տերևներ

Հացը բաժանեք վեց մասի: Ապա յուրաքանչյու մասը կիսեք լայնությամբ մեջտեղից: Կարագ քսեք և կրկին դրեք իրար վրա: Ապա ծածկեք սպիտակ պանրի կտորով: Վարունգից մի կտոր կտրեք և պոչիկով դեպի վերև դրեք հացի կտորի վրա: Դրանք մեր բադիկների մարմիններն են: Երշիկից կտրտեք թաթիկներ բադիկների համար: Ապա բողկից շերտիկներ կտրատեք ու մեկական շերտիկ դրեք բադիկի մարմնի, այսինքն՝ վարունգի երկու կողմում: Դրանք բադիկների թևերն են:

Կանաչ ձիթապտղի մի կողմում կիսով չափ մի շերտիկ կտրեք և կտրվածքը դեպի ներքև դրեք ձիթապտուղը վարունգի վրա: Դա բադիկի գլուխն է: Իսկ ահա սև ձիթապտղից պատրաստեք աչուկները: Նարնջագույն պանրից էլ կտրեք բադիկի կտուցն ու դրեք ձիթապտղի առանցքի մեջ: Այդպես պատրաստեք 3 բադիկով կտոր:

Հիմա ճնճղուկներին պատրաստելու հերթն է: Հացի կտորի վրա վրա շրջած դրեք կիսած լոլիկները: Երշիկից կտրատեք թևիկները: Մաղադանոսի ճյուղիկները դրեք լոլիկի տակ այնպես, ասես դրանք ճնճղուկների տոտիկներն են: Եթե ցանկանաք վարունգի փոքրիկ կտորներից էլ ոտնաթաթ կարող եք պատրաստել ու ամրացնել մաղադանոսի ներքև կախված ծայրին:

Նույն կերպ պատրաստեք ճղճղուկների գլուխները, միայն թե այս անգամ վերցրեք սև թիփապտուղը գլխի համար, իսկ աչքերը եգիպտացորենի հատիկներից պատրաստեք: Որպեսզի հատիկները չսահեն ու չընկնեն, կիսեք դրանք երկու մասի և թափակ կողմով դրեք ձիթապտղի վրա: Աչքերի բիբերի համար էլ վարունգի շատ փոքրիկ կտորներ դրեք եգիպտացորենի հատիկների վրա: Իսկ վերջում մնում է զարդարել մեր տորթի կենտրոնը: Հազարի մի փոքրիկ տերևի վրա շարեք պանրի շրջանակներ ու դրեք կենտրոնում: Ահա և վերջ: Պատրաստ է մի նոր համեղ ու սննդարար տորթ, որով կարող եք լրացնել ձեր Մանկական տորթեր շարքը:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։