ԼԱՊՏԵՐՆԵՐԸ. ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ


Գիշեր է:
Մանր անձրև է գալիս:
Անձրևի կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե փողոցային լապտերներն արտասվում են:
Ինչո՞ւ են արտասվում:
Անձրևոտ գիշերում լապտերներն արտասվում են միայն այն բաների համար, ինչ չկարողացան մարդի’կ անել, որովհետև իրենք պարզապես լապտերներ են, իրենց տխրությունը լապտերները չունեն:
Եվ ամբողջ գիշեր արտասվում են նրանք միայնությունից, նրանից, որ անձրև է գալիս, և որ վաղը կրկին մռայլ եղանակ է լինելու, և որ ինչ-որ մեկը չի հանդիպելու, որ ինչ-որ մեկը չի սիրելու, որ ինչ-որ մեկը չի համբուրելու…
…Եվ այն պատճառով, որ վաղը մռայլ եղանակ է լինելու, այս գիշեր փողոցի անկյունում արտասվում են լապտերները…

Լեոնիդ Ենգիբարյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։