Սուրբ Զատիկին նախապատրաստվում են ոչ միայն մարդիկ, այլև հավերը: Չէ՞ որ տոնական սեղաններից ձուն անպակաս պետք է լինի:
Այս խաղի հերոս հավիկն էլ ջանք չի խնայում ձու ածելու համար, միայն թե, չգիտես ինչու, հավաբնի տանիքից է ածում դրանք: Իսկ ձվերը, ինչպես և ենթադրելի էր, ներքև են թափվում: Քո առաքելությունն է հասցնել բռնել բոլոր ձվերը և թույլ չտալ, որ դրանք կոտրվեն: Ահա այսքանը, ուրախ խաղ և ուրախ Սուրբ Զատիկ բոլորիս: