ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ. ԵՐԵՎԱՆ. ԳՈՒՆԱԶԱՐԴ ԵՐԿԻՆՔ


1 share

Հնչյուններ ու գույներ,
Կենսուրախ հայացքներ,
Վայրկյաններ այսօրվա
Վաղը նորից կգան:
Մեզ կանչող արևներ,
Սավառնող բաց թևեր,
Գունազարդ այս երկնքում
Մեզ տանում են վեր:

Մեզ համար է այս գարունն անմար,
Մեզ համար է այս երկինքը վառ,
Սավառնիր դու ինձ հետ, սիրտդ բաց այսուհետ,
Այս երկինքն ու երկիրը թող ձուլվեն մեզ հետ:

Մեկ պայծառ արև, մեկ կապույտ երկինք,
Մեկ լայն տիեզերք, որ չունի երբեք եզերք,
Տուր ինձ ձեռքը քո վառ երկնի ներքո,
Մեկն է մեր հոգին, Երևան գունազարդ երկինք: x2

Տիեզերքն անսահման, հեռավոր այդ հսկան,
Մեզ տվել է Երկիրն այս, մոլորակը լայն,
Մենք բոլորս գիտենք, որ պետք է պահպանենք,
Ու երկիրը մեր լցնենք սիրով ու բարությամբ:

Մեզ համար է այս աշխարհը լայն,
Եվ գիտենք, թե ինչ հրաշք է այն,
Թող մասնիկը դառնա զարթոնքի այս գարնան,
Բոլորին կամենանք  խաղաղություն միայն:

Մեկ պայծառ արև, մեկ կապույտ երկինք,
Մեկ լայն տիեզերք, որ չունի երբեք եզերք,
Տուր ինձ ձեռքը քո վառ երկնի ներքո,
Մեկն է մեր հոգին, Երևան, գունազարդ երկինք: x2

Մեզ համար է այս երկինքը վառ,
Մեզ համար է այս գարունն անմար,
Սավառնիր դու ինձ հետ, սիրտդ բաց այսուհետ,
Այս երկինքն ու երկիրը թող ձուլվեն մեզ հետ:

Մեկ պայծառ արև, մեկ կապույտ երկինք,
Մեկ լայն տիեզերք, որ չունի երբեք եզերք,
Give, give me your hand under in the bright sky,
Our soul is one, Yerevan, colorfull sky.

Մեկ պայծառ արև, մեկ կապույտ երկինք,
Մեկ լայն տիեզերք, որ չունի երբեք եզերք,
Տուր ինձ ձեռքը քո վառ երկնի ներքո,
Մեկն է մեր հոգին, Երևան, գունազարդ երկինք: x2


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։