Սրի պես կտրում է,
Հրի պես շողում,
Ծնվում է ամպից,
Մեռնում է հողում:
Անձրևը հայրն է,
Արևը մայրն է,
Երկնակամարը
Զբոսավայրն է:
Թռչուն է, թև չունի,
Մնայուն ձև չունի:
Ինձ օգնում են
Հովն ու քամին,
Ջուրն է միայն
Իմ թշնամին:
Ի՞նչ սպիտակ քող
Սարերի ուսին,
Կարող է ծածկել
Արև ու լուսին:
Բոլորի համար
Մայր է հոգատար,
Բայց ինքը չունի
Ոչ հայր, ոչ էլ մայր:
Ի՞նչ է վրան է կապույտ ու լայն,
Հազար-հազար կանթեղ վրան,
Զարմանալին այն է միայն,
Որ չունի սյուն ու հենարան:
Խավարի մեջ փայլում է նա,
Լույսը բացվեց կանհետանա:
Կայծակ, ծիածան, ամպ, կրակ, մառախուղ, հող, երկինք, լուսին
Հանելուկները ներկայացված են ըստ Մկրտիչ Կորյունի Հանելուկներ գրքի