ԿԱՐԱՈԿԵ – ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՇՎԵԼ


3 shares

Մեր խոստմանը համաձայն, սիրով ներկայացնում ենք «Արևներ» մանկական անսամբլի երգերը՝ կարաոկե տարբերակով: Առաջին երգը կոչվում է Սովորենք հաշվել: Երգի հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է: Հիշեցնենք, որ երգը սովորելուց հետո, կարող եք նկարահանել ձեր կատարումը և ուղարկել տեսանյութը karaoke@arevner.com էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում:  Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին,  ATV հեռուստաալիքի եթերում:

Ներկայացնում ենք երգի բառերը, երգի կարաոկե տարբերակը և երգի կատարումը խմբի երգիչների` Էլմինայի և Ալլայի կողմից՝ որպես փոքրիկ հուշում:

Մեծացել եմ ես արդեն
Ու հաշվել եմ սովորել
Տես, կարող եմ մինչև տասը
Ինքնուրույն հաշվել:
Թե ուզում ես սովորել
Ինձ հետ միասին հաշվել,
Թաթիկներդ վեր պարզիր,
Ու ինձ լսիր:

Մեկ, երկու, երեք, չորս,
Հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը,
Մեկ, երկու, երեք, չորս,
Հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը:

Տես, արդեն ես էլ քեզ պես
Սովորել եմ լավ հաշվել,
Ես կարող եմ մինչև տասը
Անսխալ հաշվել:
Թե ուզում եք սովորել
Դուք էլ, ինձ պես, լավ հաշվել
Թաթիկները վեր պարզեք
Ու ինձ լսեք:

Մեկ, երկու, երեք, չորս,
Հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը,
Մեկ, երկու, երեք, չորս,
Հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը:

Մենք փորձում ենք սովորել
Մատիկներով ճիշտ հաշվել,
Շատ շուտով կարող ենք մենք
Հանել, գումարել:
Թե ուզում եք սովորել,
Եկեք միասին կրկնենք,
Թաթիկները վեր պարզենք
Ու հաշվենք:

Մեկ, երկու, երեք, չորս,
Հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը,
Մեկ, երկու, երեք, չորս,
Հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը:

Երգի կարաոկե տարբերակը


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։