Ներկայացնում ենք «Արևներ» մանկական անսամբլի նոր երգը՝ կարաոկե տարբերակով: Երգը կոչվում է Ծիածան: Կատարում է Ելենան: Երգի հեղինակըՍուսաննա Բարսեղյանն է: Երգը սովորելուց հետո, կարող եք նկարահանել ձեր կատարումը և ուղարկել տեսանյութը [email protected] էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:
Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում: Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին, ATV հեռուստաալիքի եթերում:
Դադարեց անձրևը, ու քիչ հետո
Երկնքում արևը ջերմ ժպիտով
Շարեց գույները յոթ վերից վար
Ու կախեց երկնի վրա Յոթնագույն կամար:
Տես, հիմա ժպտում է
Նա արդեն վերից,
Որ հանկարծ ծնվել է
Հորդ անձրևից.
Յոթ գույնով ներկել է
Մի սիրուն կածան
Ու դարձել է երկնքում
Սիրուն ծիածան: x2
Ամեն ինչ ուրիշ է մեր մեծ բակում,
Կարծես ինչ-որ մեկը մեզ է կանչում,
Թողած ամեն մի գործ,
Դաս ու խաղեր,
Մենք հիմա ամբողջ խմբով
Նայում ենք դեպի վեր:
Տես, հիմա ժպտում է
Նա արդեն վերից,
Որ հանկարծ ծնվել է
Հորդ անձրևից.
Յոթ գույնով ներկել է
Մի սիրուն կածան
Ու դարձել է երկնքում
Սիրուն ծիածան: x2