— Ի՞նչ ես ուզում դառնալ, հարցրեց մկնիկին մայրիկը:
-Փիղ, — պատասխանեց մկնիկը:
-Ապրես, -ուրախացավ մայր մուկը: — Մենք մուկ մնացինք, իսկ քեզ համար բոլոր ճանապարհները բաց են: Միայն թե դու լավ սովորիր:
Եվ մկնիկը սովորում էր, սովորում…
— Միշտ պետք է ձգտել ինչ-որ մեծ և լուսավոր բանի, — ասում էր մկնիկի ուսուցչուհին: Այ, փիղ կդառնաս, և ամեն ճանապարհ քեզ համար բաց կլինի:
Մկնիկն ավարտեց դպրոցը, գնաց փղերի դպրոց: Ավարտեց նաև փղերի դպրոցը ու ստացավ փղի վկայական: Սակայն ոչ ոք նրան փղի տեղ աշխատանքի չէր ընդունում, իսկ մկնիկ աշխատել նա չէր ուզում: Մի անգամ մկնիկը հանդիպեց փղին և հարցրեց.
-Դու ինչպե՞ս ես փիղ դարձել:
-Ես փիղ եմ ծնվել, — պատասխանեց փիղը:
-Իսկ երբ փոքրիկ էիր, ի՞նչ էիր ուզում դառնալ, — նորից հարցրեց մկնիկը:
-Երազում էի մարդ դառնալ, — հպարտ պատասխանեց փիղը:
— Իսկ ինչո՞ւ չդարձար մարդ, — զարմացավ մկնիկը:
-Դարձել եմ, — նորից հպարտացավ փիղը: Ես մի անգամ փրկեցի խեղդվող երեխաների: Բոլորն ինձ ասացին, որ ես իսկական մարդ եմ:
-Դե՜, դու շատ մեծ ես, փիղ, երկար կնճիթ ունես…
-Տեսքը կապ չունի, — մկնիկին խրատեց փիղը: Կարևորը գործով պետք է մարդ լինես:
Յուրի Ստեպանով
