ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ – ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԱՐԴՈՒՆ


1 share
Մի նեղացրեք մարդուն

Հենց այնպես, առանց պատճառի մի նեղացրեք մարդուն: Դա կարող է շատ վտանգավոր լինել: Իսկ գուցե նա Մոցարտ է: Եվ առավել ևս դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ իր «Թուրքական քայլերգը»: Դուք նրան կնեղացնեք, և նա այլևս ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, ապա մյուսը, և աշխարհում կպակասի հրաշալի երաժշտությունը, կպակասեն լուսավոր մտքերն ու զգացմունքները, և հետևաբար կպակասեն նաև լավ մարդիկ:

Իհարկե, Դուք գուցե մեկ ուրիշին նեղացնեք , չէ՞ որ  ամեն  մարդ Մոցարտ չէ, բայց ամեն դեպքում պետք չէ, իսկ եթե հանկարծ…

Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:

Խնայեք իրար, մարդիկ…

Լեոնիդ Ենգիբարյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։