Անակնկալները շարունակվում են: Այս անգամ քեզ համար ավելի բարդ առաջադրանք եմ պատրաստել՝ տրամաբանական խնդիրներ, որոնք կստիպեն քեզ մի փոքր մտածել: Հաղթող ճանաչվելու համար քեզ հարկավոր կլինի առաջինը ճիշտ պատասխանել բոլոր 10 հարցերին: Երբ գտնես պատասխանները, շտապի՛ր ահա այս էջը, սեղմիր Like և իմ ֆեյսբուքյան պատին գրիր բոլոր ճիշտ պատասխանը: Դե ինչ, շտապիր, ԱՆԱԿՆԿԱԼԸ քեզ է սպասում:
1. Երեկ ես հյուրեր ունեի: Բոլոր հյուրերս, բացի 2-ից, նապաստակներ էին, բոլորը, բացի 2-ից՝ սկյուռիկներ, և բոլորը՝ բացի 2-ից՝ բուեր:
Քանի՞ հյուր ունեի ես երեկ:
2. Դրանից իմ ընկեր արջը ունի մեկ հատ, նապաստակը՝ երեք հատ, իսկ ես ոչ մի հատ էլ չունեմ:
Ի՞նչն է դա:
3. Զամբյուղում ես ունեի 3 խնձոր և հյուրասիրեցի դրանք իմ երեք հյուրերին: Նրանք բոլորն էլ ստացան մեկական խնձոր, բայց դեռ մեկ խնձոր էլ զամբյուղում մնաց:
Ինչպե՞ս դա պատահեց:
Հետո ես նրանց հանելուկներ առաջարկեցի, բայց նրանք դժվարացան գտնել պատասխանները:
Օգնի՛ր նրանց:
4. Այն ի՞նչն է, որ համարվում է կեղտոտ, երբ սպիտակ է, և համարվում է մաքուր, երբ կանաչ է:
5. Ի՞նչն է դառնում 1/3-ով ավելի մեծ, երբ նրան շրջում ես գլխիվայր:
6. Ո՞ր հարցին երբեք հնարավոր չէ պատասխանել «այո»:
7. Ինչպիսի՞ ափսեից հնարավոր չէ ոչինչ ուտել:
8. Ի՞նչը չի մտնի նույնիսկ ամենամեծ կաթսայի մեջ:
9. Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը:
10. Իսկ երբ իմ հյուրերը գնացին, ես շտապեցի խնձոր հավաքելու: Լցրեցի խնձորները զամբյուղիս մեջ և շտապեցի տուն: Ընթրիքին ես կերա խնձորների 1/3-ը, այսօր առավոտյան նախաճաշին կերա մնացած խնձորների կեսը, իսկ քիչ առաջ տեսա, որ զամբյուղում մնացել է ընդամենը 2 խնձոր:
Քանի՞ խնձոր էի ես բերել երեկ: