ԾԻԱԾԱՆ – ՀԱՅ ՄԱՆՈՒԿ


3 shares

Երգում է Ծիածան խումբը
Երգի հեղինակ՝ Լիանա Հարությունյան

Հայ արևն է քո աչքերում,
Տարածել թևերը իր անհուն,
Վերևից մի ուժ գրկել է մեզ
Նա ասել է, որ սիրում է մեզ:
Ձեռքը իմ սպասում է քո ձեռքին,
Միասին կարող ենք ավելին,
Մեր ծիծաղն է ուժը մեր,
Նա կանի անթիվ հրաշքներ:

Այս մոլորակն է մեր ձեռքերում,
Մենք երազում ենք խաղաղություն,
Հայ ապագան է մեր ձեռքերում,
Տվեք մեզ անհոգ մանկություն:
Հայ ապագան է մեր ձեռքերում,
Տվեք մեզ անհոգ մանկություն:

Ճանապարհն է մեր առջև բացել,
Մենք երգով ենք այդ ուղին լցրել,
Խոստանում ենք խելացի լինել,
Մեծերին լսել ու միշտ սիրել:
Ես ուզում եմ  հարազատ ու ջերմ,
Հոգատար ձեռքեր ինձ միշտ գրկեն,
Հայ մանուկը չտխրի,
Սերը ձեզ պաշտպան կլինի:

Այս մոլորակն է մեր ձեռքերում,
Մենք երազում ենք խաղաղություն,
Հայ ապագան է մեր ձեռքերում,
Տվեք մեզ անհոգ մանկություն:
Հայ ապագան է մեր ձեռքերում,
Տվեք մեզ անհոգ մանկություն:


Like it? Share with your friends!

3 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։