ՄՈՒԼՏՖԻԼՄ – ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՊՐՈՍՏՈԿՎԱՇԻՆՈՅՈՒՄ


Շարունակում ենք հետևել Մատրոսկին կատվի, Շարիկի և Ձյաձյա Ֆյոդորի արկածներին և այս անգամ նրանց հետ մեկնում ենք ամառային արձակուրդների: Իսկ հանդիպման վայրը նույնն է՝ Պրոստոկվաշինո: Մեր բարեկամները մուլտֆիլմի այս մասում նոր հետաքրքրություններ ունեն. Մատրոսկին կատուն խնամում է իր կովին ու հորթուկին, իսկ Շարիկը սկսել է «ֆոտոորսորդությամբ» զբաղվել:

Մուլֆիլմը նկարահանված է հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկու «Ձյաձյա Ֆյոդորը, շունը և կատուն» պատմվածքի հիման վրա, ով ի դեպ նաև մուլտֆիլմի սցենարիստն է: Այս զվարճալի պատմությունն ունեցել է երեք մաս՝ Երեքը Պրոստոկվաշինոյից, Արձակուրդները Պրոստոկվաշինոյում և Ձմեռը Պրոտսոկվաշինոյում: Մուլտֆիլմի ռեժիսորը Վլադիմիր Պոպովն է:

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։