ՖՈԿՈՒՍ – ՄՈԿՈՒՍ


1 share

Աշխարհի գրեթե բոլոր երեխաները մաթեմատիկան համարում են շատ ձանձրալի գիտություն… Բարդ խնդիրներ, բարդ լուծումներ, հավասարումներ… Բայց իրականում թվերի աշխարհը շա՜տ-շա՜տ հետաքրքիր է: Պարզապես պետք է հանել ամբողջ վատ տրամադրությունը և գումարել մի քիչ երևակայություն: Իսկ արդյունքը կլինի հետաքրքիր և զարմացնող ֆոկուս: Դե՞, պատրա՞ստ ես… Սկսեցինք:

Ֆոկուս 1:  Այս ֆոկուսի համար քեզ հարկավոր է հաշվիչ և քո հեռախոսահամարը:

1. Հիշիր հեռախոսահամարիդ առաջին երեք թիվը: Բայց  բջջային օպերատորի կոդը հաշվի մի առ (095, 091, 077 և այլն):

2. Այդ եռանիշ թիվը բազմապատկիր 8-ով:

3. Գումարիր 1:

4. Բազմապատկիր 250-ով:

5. Գումարիր հեռախոսահամարիդ վերջին երեք թիվը:

6. Մեկ անգամ ևս գումարիր հեռախոսահամարիդ վերջին երեք թիվը:

7. Հանիր 250:

8. Ստացված թիվը բաժանիր 2-ի:

Ի՞նչ ստացվեց: Գիտեմ, գիտեմ, զարմացած ես… Շարունակում ենք:

Ֆոկուս 2:  Քեզ պետք է հաշվիչ (թուղթ, գրիչ) և քո ծննդյան ամիսն ու օրը:

1. Ծննդյանդ օրը բազմապատկիր 2-ով:

2. Գումարիր 5:

3. Արդյունքը բազմապատկիր 50-ով:

4. Գումարիր ծննդյանդ ամիսը: (Օր.՝ 01, 02, 03…11, 12)

5. Ստացված թվից հանիր 250:

Արդյունքը պետք է լինի եռանիշ կամ քառանիշ թիվ, որոնց նշանակությունն ինքդ հաստատ կհասկանաս…

Ահա այսքանը: Ֆոկուսների մոլորակ մենք դեռ անպայման կվերադառնանք, դե իսկ ես սպասում եմ քո մոծաբանություններին…

Անի Ավագյան 


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։