ՄԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ – ԵՐԳԱՎԱԶՔԸ


1 share

Մանե Առաքելյան - ԵրգավազքըԵկել է երգը, երգը,
Նստել պատուհանիս,
Մեկնել է ձեռքը, ձեռքը,
Ու չի թողնում հանգիստ…
Նա ինձ կանչում, տանում է,
Տանում է ետևից:
Սկսվում է երթը, երթը,
Սկսվում է մեր բակից:

Երգավազքը թևեր է առնում…
Երգավազքը տանում է, տանում…

Ես, դու` օրը բացվել է,
Ես, դու` ժամը եկել է,
Ես, դու` պահը հասել է,
Երգավազքը մեզ միացրել է:

Եկել է երգը, երգը,
Եկել–հասել է բեմ:
Ու երջաբիկ այս պահը
Սրտում իմ կպահեմ:
Գերում են ինձ լույսերը,
Լույսերը այս բեմի:
Նայում են ինձ աչքերը,
Աչքերը ձեր բարի:

Երգավազքը թևեր է առնում…
Երգավազքը տանում է, տանում…

Ես, դու` օրը բացվել է,
Ես, դու` ժամը եկել է,
Ես, դու` պահը հասել է,
Երգավազքը մեզ միացրել է:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։