Կան խաղեր, որ մի զարմանալի հատկություն ունեն: Նրանք և խաղում են մեզ հետ, և այնպիսի կարևոր բաներ սովորեցնում, որ չէիք կարողսովորել ոչ մի լուրջ դասագրքում: Նրանց կոչում են տրամաբանական խաղեր: Տրամաբանական խաղերը «մարզում են» մեր ուղեղը, սովորեցնում գտնել ամենատարբեր լուծումներ յուրաքանչյուր իրավիճակում, օգնում են գտնել ճանապարհը դեպի հաղթանակ:
Այստեղ մի հրաշալի «մարզիչ» խաղ եմ քեզ ներկայացնում: Յուրաքանչյուր փուլը հաղթահարելուց հետո այս խաղը քեզ ավելի դժվար ու հետաքրքիր առաջադրանք է տալիս. հարկավոր է գունավոր քառակուսիները այնպես տեղաշարժել, որ միագույնները դասավորվեն իրար կողք ու անհետանան: Պետք է այնպես անել, որ խաղատախտակի վրա ոչ մի գունավոր քառակուսի չմնա: Եթե չստացվեց առաջին փորձը, դու ունես հնարավորություն կրկին փորձելու: Եվ ես համոզված եմ, որ քեզ մոտ դա անպայման կստացվի…