ՁՆԵՄԱՐԴ ԳՈՒԼՊԱՆԵՐԻՑ


ձնեմարդ գուլպաներից

Ձմեռն արդեն մի քանի օր է, ինչ եկել է հերթափոխի, չէ՞ որ աշունն էլ հանգստանալու կարիք ուներ: Բայց նա դեռ չի հասցրել սպիտակեցնել մեր բակերն ու խաղահրապարակները, դե իսկ մեր ձեռքերն էլ ձնեմարդ պատրաստելու ցանկությունից ուղղակի այրվում են… Հմմմ, ի՞նչ անել… Ամեն ինչ կարգին է, ես գիտեմ ձնեմարդուկ պատրաստելու մի տարբերակ ևս, որը կարող ենք պատրաստել առանց ձյան և առանց կարմիր քիթիկների: Ուրեմն շտապիր անհրաժեշտ իրերի հետևից, որ սկսենք…

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ՝

ձնեմարդ գուլպաներից

Գուլպաներ՝ սպիտակ և գունավոր

Թելեր

Ժապավեններ

Կոճակներ

Որքան էլ ծիծաղելի է` նարնջագույն մատիտի սուր ծայրեր

Եվ լի՜քը փոքրիկ գնդիկներ, որոնց կարող է փոխարինել նաև ցորենը:

Դե, անցանք գործի՜:

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏԵԼ՝

1. Առաջին քայլով երկու սպիտակ գուլպաները կկտրենք ահա այսպես՝

2.  Գուլպաների այս երկար հատվածները պետք է շրջենք հակառակ կողմ և ծայրից կապենք:

ձնեմարդ գուլպաներից

3. Հետո այդ կապած կողմով նորից հետ ենք շրջում:

4. Այս քայլով գուլպայի մեջ լցնում ենք գնդիկները կամ ցորենը և ծայրից կապում:

ձնեմարդ գուլպաներից

5. Իսկ հիմա ժամանակն է կտրել գունավոր գուլպաները: Դրանք պետք է բաժանել երեք մասի, որոնցից մեկը՝ կրունկների հատվածը մեզ հարկավոր չէ:

ձնեմարդ գուլպաներից

6. Գուլպաների վերևի հատվածը պետք է հագցնել ձնեմարդուկին, իսկ ներքևի հատվածը կծառայի իբրև գլխարկ:

ձնեմարդ գուլպաներից

7. Մնաց կոճակներով աչուկներ պատրաստենք, իսկ մատիտի միջուկով՝ քիթիկ:

ձնեմարդ գուլպաներից

Ահա տեսնու՞մ ես, ընդամենը յոթ քայլ և վերջ, գուլպաներից ձնեմարդուկները պատրաստ են… Կարծում եմ նրանք նաև տոնածառի հրաշալի խաղալիքներ կարող են լինել…

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։