Մրգերի օգտակարության մասին հաստատ բոլորս էլ գիտենք: Եվ դառը հաբեր օգտագործելու փոխարեն մենք մեծ սիրով ուտում ենք մրգեր, համե՜ղ մրգեր: Նրանք թարմացնում են մեր օրգանիզմը և լցնում այն լի՜քը էներգիայով: Բայց մրգեր ուտելու համար էլ պետք է տրամադրություն ստեղծել: Այս հարցում դարձյալ մեզ օգնության կշտապի մեր երևակայությունը:
Տարբերակ 1 – Խնձորից՝ բու
-Խնձորը պետք է հենց մեջտեղից կիսել: Մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ, մյուս կեսը բարակ շերտատել և պատրաստել թևեր:
-Մեկ ուրիշ խնձորով պետք է պատրաստել նաև թռչնի գլխիկն ու սրածայր ականջները:
-Մեկ հատ աղի ձողիկն էլ կվերածվի ծառի ճյուղի, որի վրա կանգնած է մեր բուն:
Տարբերակ 2 – Թուրինջից՝ Սարդ
-Թուրինջը պետք է մեջտեղից կտրել: Մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ, իսկ մյուս կեսը՝ բարակ շերտատել և պատրաստել սարդի ոտքերը:
-Կարմիր խնձորը պետք է կտրել: Եվ մի փոքրիկ շերտով պատրաստել սարդի դեմքը:
-Իսկ որպես աչուկներ կարող է ծառայել սև գույնի ցանկացած հատապտուղ:
Տարբերակ 3 – Տանձից և խաղողից` սիրամարգ
-Տանձը պետք է մեջտեղից կիսել և մի կեսը շրջած դնել մատուցվող ափսեի մեջ:
-Նրա կողքին շարել կանաչ խաղողները, դրանց վրա էլ՝ սև խաղողները:
-Գազարով էլ կարելի է պատրաստել սիրամարգի ոտիկներն ու կտուցը:
Մենք հենց նոր միասին ստեղծեցինք մրգեր ուտելու տրամադրություն՝ պատրաստելով կենդանի – մրգեր, որոնք ուտելու իսկական ժամանակն է: Միայն թե հրավիրիր և զարմացրու նաև հարազատներիդ:
Անի Ավագյան