Երկար ժամանակ տնային հանձնարարությունները անելով՝ ձանձրանում ու հոգնում ենք: Իսկ այդ ժամանակ պետք է ցրվել, թարմանալ ու սնվել՝ կերակրելով մեր խելացի ուղեղներին: Ուրեմն, եթե տնային հանձնարարություններից մի փոքր դադար ես ուզում առնել, առաջարկում եմ պատրաստել համե՜ղ սենդվիչ:
Ի՞նչ է անհրաժեշտ՝
-Սպիտակ հաց
-Խոզապուխտ
-Հազարի տերևներ
Ինչպե՞ս պատրաստել՝
– Հացը պետք է բարակ շերտատել: Որից հետո շերտերի ծայրերը կտրել:
-Հացի երկու շերտերը պետք է դնել իրար վրա: Եվ տախտակի օգնությամբ ահա այսպես սեղմել հացի շերտերի ծայրերին:
– Հացի շերտերը սեղմումից հետո պետք է այսպիսի տեսք ունենան:
-Ավելորդ մասերը պետք է հեռացնել մկրատի օգնությամբ:
-Եվ եթե արդյունքում ահա այսպիսի պատկեր ստացվի, պետք է անցնել առաջ:
-Իսկ հիմա ժամանակն է հազարի տերևներն ու խոզապուխտը տեղավորել հացի շերտերի արանքում:
Հասավ իմ ամենա՜-ամենասիրելի՜ պահը. կարող ենք մեծ ախորժակով ուտել այս սենդվիչը: Այնպես որ, մեզ մեծ ու բարի՜ ախորժակ…
Անի Ավագյան