ՀՈՊՈՊԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՏԱՐՎԱ ԹՌՉՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


հոպոպ

հոպոպ

Ահա և ավարտվեց հասարակական քվեարկությունը, որի արդյունքում ընտրվեց 2014 թվականը խորհրդանշող թռչնատեսակը: Տարվա Թռչուն 2014 թեկնածու թռչուններն էին` Սև անգղը, Հոպոպը, Ամուրիկը, Սովորական կիվիվը, Սովորական հողմավար բազեն, Երկնագույն ալկիոնը, Սև ագռավը, Եվրոպական բվիկը, Սև կեռնեխը և Կարմրակտուց սուզաբադը:

Հարցումը մեկնարկեց հոկտեմբերի կեսերին և մասնակիցներին հնարավորություն տրվեց քվեարկել առցանց` Հայաստանի թռչունների պահպանման միության (ՀԹՊՄ) էլեկտրրոնային կայքում, ինչպես նաև ֆեյսբուքյան էջում: Ինտերնետի անհասանելության պատճառով մարզերում բաժանվեցին քվեաթերթեր:

Հարցմանը մասնակցեցին 1592 հոգի, ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերից: Քվեաթերթերի տվյալների ամփոփման արդյունքում պարզվեց, որ պայքարն ընթանում էր Հոպոպի, Ամուրիկի և Սովորական հողմավար բազեի միջև և հավաքելով առավելագույն ձայները` 313 ձայն, Հոպոպը ճանաչվեց Տարվա թռչուն:

Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը ուրախ է հայտարարելու 2014- «Տարվա Թռչնին»:

Հոպոպի մասին կարող ես շարունակել կարդալ այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։