Ապրիլի 1-ին` թռչունների միջազգային օրը, Հայաստանի թռչունների պահպանման միության և «Գարնանն Ընդառաջ» (www.springalive.net) ծրագրի նախաձեռնությամբ մեկնարկեց նկարչական մրցույթ «Դիմավորենք գարունը միասին» խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցականները ինչպես Երևանից, այնպես էլ մյուս մարզերից: Մասնակիցները իրենց նկարներում պետք է պատկերեն «Գարնանն Ընդառաջի» բոլոր թռչնատեսակներին կամ նրանցից որևէ մեկին (Սպիտակ արագիլ, Գյուղական ծիծեռնակ, Սև մանգաղաթև, Սովորական կկու և Ոսկեգույն մեղվակեր) իրենց չուի ճանապարհին:
Իսկ ինչպե՞ս ստեղծել մրցունակ նկար՝
- Գունավոր մատիտներ կամ ջրաներկ,
- A4 կամA3 չափսի թուղթ,
- Եվ ամենակարևորը՝ ձեր նկարչական հմտություններն ու մտքի թռիչքը:
Լավագույն 3 աշխատանքները կպարգևատրվեն Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից: Աշխատանքները ուղարկել մինչև հունիսի 1- ը Պ. Սևակ 7, ք. Երևան, 0014, Հայաստան:
Ինչպես նաև «Գարնանն Ընդառաջի» շրջանակներում հայտարարված է միջազգային նկարչական մրցույթ` «Ինչու՞ եմ սիրում գարնան ավետաբերներին» խորագրով, որտեղ հայ դպրոցականները մրցելու են իրենց նկարներով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դպրոցականների հետ: Սպասվում են հետաքրքիր մրցանակներ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար այցելել www.springalive.net կայքը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 20 87 25 հեռախոսահամարով:
Նկարի հեղինակ՝ Անի Բրսոյան