ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ՀՈՊՈՊԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա Թռչուն 2014» նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ կազմակերպում է հանրային մոնիթորինգ-հետազոտություն և ակնկալում է մեր բոլորի մասնակցությունը:


Հայաստանի թռչունների պահպանման միությունը «Տարվա Թռչուն 2014» նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ կազմակերպում է հանրային մոնիթորինգ-հետազոտություն և ակնկալում է մեր բոլորի մասնակցությունը:

«Տարվա Թռչուն 2014-ը»՝ Հոպոպը, լայնորեն տարածված է Հայաստանի բոլոր մարզերում: Իսկ մայրաքաղաք Երևանում Հոպոպին կարելի է տեսնել գրեթե բոլոր այգիներում և պարտեզներում: Մոնիթորինգի շնորհիվ կարելի է պարզել Հոպոպի տեղաբաշխվածությունը և քանակը Երևանում: Եթե դուք էլ այս տարի՝ 2014թ.-ին, տեսել եք Հոպոպին, ապա  այցելեք Հայաստանի թռչունների պահպանման միության կայք՝ www.aspbirds.org, և ավելացրեք ձեր դիտարկումը:

Հավաքագրված տեղեկություները թույլ կտան պարզելու Հոպոպի քանակությունը մայրաքաղաքում և հասկանալու Հոպոպին սպառնացող վտանգները, ինչպես նաև այդ տվյալների հիման վրա կստեղծվի Հոպոպի տեղաբաշխվածության քարտեզ:

Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] հասցեով:

«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների եւ նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին: Այս տարի հարցմանը մասնակցեցին 1592 հոգի և հավաքելով առավելագույն ձայները՝ 313 ձայն, Հոպոպը ճանաչվեց 2014-ի խորհրդանշող թռչնատեսակ:

Հոպոպի մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ այստեղ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։