ՄԻ ԹԻԹԵՌՆԻԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մի օր լույս աշխարհ եկավ փոքրիկ թիթեռնիկը: Նրա անունը Թեթի էր: Նա սիրում էր լինել այստեղ, այնտեղ և ամենուր ու Խաղալ ծաղիկների հետ: Թեթին միամիտ էր, անկեղծ ու շատ կենսուրախ:


1 share

Մի օր լույս աշխարհ եկավ փոքրիկ թիթեռնիկը: Նրա անունը Թեթի էր: Նա սիրում էր լինել այստեղ, այնտեղ և ամենուր ու Խաղալ ծաղիկների հետ: Թեթին միամիտ էր, անկեղծ ու շատ կենսուրախ: Սակայն Թեթին չգիտեր, որ իր ուրախությունը կարճ է լինելու, քանզի չգիտեր, որ… թիթեռները միայն մեկ օր են ապրում:

Երեկոյան նրան մոտեցավ մի տգեղ բզեզ և ասաց.

– Իսկ դու գիտե՞ս, որ քեզ նման թիթեռները ընդամենը մեկ օր են ապրում,,, Իսկ այ մենք՝ բզեզներս, ավելի երկար…

Թեթին սկզբում չհավատաց և չցանկացավ ցույց տալ, որ հավատում է բզեզի խոսքերին, բայց հոգու խորքում մտահոգվեց: Այսպես մտասույզ՝ նա անգամ չնկատեց, թե ինչպես քնեց:

Երբ Թեթին առավոտյան արթնացավ, նայեց շուրջ բոլորը,,, Ամեն ինչ իր տեղում էր:

Փաստորեն թիթեռնիկի լավատեսությունը օգնեց նրան տարբերվել բոլորից և ապրել հազարավոր տարիներ:

Քնարիկ Բադալյան
10 տարեկան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։