Ասում են՝ օրը միշտ էլ կարևոր է,
Մենք պիտի քայլենք առաջ,
Գույները նոր ու նոր այս ճանապարհը
Բացվել են մեր առաջ:
Ասում են, որ դպրոցի ճամփան դժվար է,
Բայց մենք կարող ենք հաղթահարել,
Ասում են օրը միշտ էլ կարևոր է,
Ու պիտի գնանք առաջ:
Կանչում է մեր ապագան,
Բացվել է մի նոր ծիածան,
Մի բարի աշխարհ ու նոր կյանք
Մեր մանկության:
Կանչում է մեր ապագան,
Բացվել է հրաշք ծիածան,
Արի պահենք մենք երազանք,
Ողջույն դպրոց, ողջույն նոր կյանք:
Ուղին այս նոր մի քիչ արտասովոր է,
Բայց ուզում ենք մեծանալ,
Չենք մոռանա անցած մեր ճանապարհը,
Որ կարևոր էր ու թանկ:
Իմ առաջին ուսուցիչ, դու բռնում ես ձեռքս,
Որ սիրեմ ու լավ սովորեմ,
Ասում են՝ օրը միշտ արտասովոր է,
Բայց պիտի առաջ շարժվեմ:
Կանչում է մեր ապագան,
Բացվել է մի նոր ծիածան,
Մի բարի աշխարհ ու նոր կյանք
Մեր մանկության:
Կանչում է մեր ապագան,
Բացվել է հրաշք ծիածան,
Արի պահենք մենք երազանք,
Ողջույն դպրոց, ողջույն նոր կյանք: