ՄԱՇԱՆ ՈՒ ԱՐՋԸ – ՄԱՍ 34. 9×12 ԼՈՒՍԱՆԿԱՐ


2 shares

Մաշան ու արջը մուլտֆիլմի ամենազվարճալի մասերից մեկն եմ ներկայացնում քեզ: Այնքա՜ն եմ ծիծաղել՝ փորիկս բռնած: Հիմա արագ ասեմ, թե ինչի մասին է այն ու արդեն կարող ես դիտել:

Մաշան պահարանում գտնում է շա՜տ հին լուսանկարչական ապարատ, և մինչև Միշան զբաղված է նրա ճղճղված զգեստները կարկատելով՝ Մաշան անցնում է գործի: Նախ լուսանկարում է իրեն, հետո՝ Միշային և հասկանում է, որ ինքը պարզապես ստեղծված է լուսանկարչությամբ զբաղվելու համար: Մաշան որոշում է ֆոտոսեսիա կատարել անտառում ու լուսանկարել անտառի բնակիչներին: Իսկ թե ինչ է ստացվում արդյունքում, արդեն կիմանաս՝ մուլտֆիլմը դիտելով:

Քեզ ուրախ մուլտդիտում եմ մաղթում, իսկ այս սերիան դիտելուց հետո կարող ես դիտել նաև «Մաշան ու արջը» մուլտսերիալի մյուս սերիաները:


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։