ՀՐԵՇՆԵՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ – ՄԱՍ 2


1 share

Այս զվարճալի մուլտֆիլմի առաջին մասը, վստահ եմ, տեսել ես, մի կուշտ ծիծաղել ես ու ահմաբեր սպասել մուլտֆիլմի շարունակությանը: Եվ ահա, հեղինակները քո դատին են ներկայացնում է Հրեշների համալսարանը մուլտֆիլմի 2-րդ մասը, որն իրականում առաջին մասի նախապատմությունն է:

Այն դիտելով՝ դու կիմանաս, թե ինչպես են գլխավոր հերոսները՝ Մայքն ու Սալլին, հանդիպել առաջին անգամ և կպարզես, որ սկզբում նրանք տանել չէին կարողանում միմյանց:  Բայց համալսարանում սովորելու ընթացքում նրանք լավագույն ընկերներ են դառնում և զարմանալի արկածների միջով  անցնում:

Սովորաբար սիրված մուլտերի շարունակությունները չեն կրկնում առաջին մասի հաջողությունը, բայց վստահ կարող եմ ասել, որ սա այդ դեպքը չէ: Մուլտֆիլմի երկու մասերը միանգամայն տարբեր են իրարից և հրաշալի լրացնում են իրար:

Քեզ հաճելի մուլտդիտում եմ մաղթում, իսկ տպավորություններով չմոռանաս կիսվել մեկնաբանություններում:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։