Այսօր կարող ենք չդժգոհել ամռան շոգից ու մի լավ կզովանալ` միմյանց վրա ջուր լցնելով: Չէ՞ որ վերջապես Վարդավառ է: Այս տոնը նշվում է Սուրբ Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը: Իսկ դուք գիտե՞ք Վարդավառի մասին պատմող հնագույն լեգենդների մասին:
Ըստ հեթանոսական լեգենդի` հեթանոսական շրջանում այն նվիրված էր սիրո ու ջրի հեթանոս աստվածուհի Աստղիկին, որը, վարդաջրեր ցողելով և վարդեր նվիրելով, սեր էր պարգևում մարդկանց:
Վարդավառը հայոց հնագույն տոներից է, որը նշել են հեթանոս հայերը: Հեթանոսական սովորության համաձայն միմյանց վրա ջուր ցողելուց բացի այդ օրը նաև աղավնիներ են թռցրել:
Ըստ քրիստոեական ավանդության` երբ Նոյը ջրհեղեղի ժամանակ հանգրվանում է Արարատ լեռան վրա և հետո էլ իջնում գագաթից, այդ օրվանից սկսվում է հայոց Նավասարդ ամիսը: Նոյը պատվիրում է իր որդիներին, ի հիշատակ ջրհեղեղի, իրար վրա ջուր լցնել:
Դե իսկ հիմա շտապեք ջրով լցնել դույլերն ու նախապատրաստվել տոնին, և չմոռանաք որոշել, թե ում եք «ջրելու» առաջինը:
Տիգրանուհի Թասլակյան