Երեխայի առաջին ծննդյան տարեդարձը ամենակարևոր իրադարձությունն է նրա բոլոր բարեկամների համար: Երեխան, իհարկե, դեռ չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր շուրջը և ինչու են այդքան մարդիկ հավաքվել, քաշքշում իր թուշիկները, գրկում ու համբուրում: Բայց նորաթուխ մայրիկները ջանք չեն խնայում այդ օրը յուրօրինակ դարձնելու և ամենաուրախ գույներով զարդարելու համար:
Եվ քանի որ մայրիկն ու փոքրիկը 1 տարվա ընթացքում արդեն լավ հասկանում են իրար, պետք է փորձեն ընդհանուր հայտարարի գալ տոնակատարության ոճի ու գույների հարցում: Ամենակարևոր հարցն, իհարկե, տորթի ձևավորումն է: 1 տարեկան երեխայի սննդակարգը գուցե դեռ թույլ չի տալիս համտեսել այն, բայց տորթի ուրախ տեսքը նրան էլ հաստատ դուր կգա:
Եվ այսպես, առաջարկում ենք տորթերի ձևավորման տարբերակներ երեխայի առաջին տարեդարձի համար: Հուսով ենք՝ կգտնեք այստեղ հենց այն տորթիկը, որի մասին երազում էիք Դուք ու Ձեր՝ արդեն մեծ մարդուկը:
1 ԹՎԻ ՏԵՍՔՈՎ ՏՈՐԹԵՐ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐՈՎ ՏՈՐԹԵՐ
ՏՈՐԹԵՐ ՏՂԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄՈՒԼՏՀԵՐՈՍՆԵՐՈՎ ՏՈՐԹԵՐ