Տաք ուտելիքից ու հագուստից բացի ինձ տվեք նաև հոգեկան ջերմություն, հոգատարություն և ձեր սերը:
Խոսեք ինձ հետ սրտով և ձեռքերով, որովհետև բառերը հաճախ ինձ անհասկանալի են:
Ուժ մի կիրառեք իմ հանդեպ, որովհետև դա կսովորեցնի ինձ, որ ուժի միջոցով ամեն ինչ կարելի է լուծել:
Առաջնորդեք ինձ, և ես կգամ ձեր հետևից:
Մի խոստացեք այն, ինչ չեք անելու: Չէ՞ որ ես կկորցնեմ վստահությունս Ձեր հանդեպ:
Օտար մարդկանց ներկայությամբ ինձ դիտոություն մի արեք, ես ամեն ինչ ավելի լավ կհասկանամ, եթե Դուք առանձին ու հանգիստ զրուցեք ինձ հետ:
Այնպես արեք, որ ես զգամ իմ կարևորությունը և իմ դերը մեր ընտանիքում:
Օգնեք ինձ, որ երբեք չվախենամ կորցնել ձեր սերը:
Բացատրեք ինձ չարի ու բարու տարբերությունը:
Ոգևորեք ինձ իմ առաջին նախաձեռնություններում, անգամ եթե ես դեռ հարյուրավոր սխալներ եմ անում:
Մի պատժեք ինձ անհաջողությունների համար: Գնահատեք ու քննադատեք ոչ թե ինձ, այլ իմ արարքները:
Մանկական պատվիրաններ Դորոթի Լոու Նոլթից