Երեխայի անունը նրա կյանքի առաջին այցեքարտն է՝ իր անվան: Այն անունը, որով կանվանեք ձեր փոքրիկին, իր մեջ է կրելու Ձեր ողջ սերը նրա հանդեպ: Անունը որոշ չափով պայմանավորելու է նաև երեխայի բնավորությունը: Ուրեմն այն պետք է ընտրվի շատ զգուշորեն, շատ ավելի վաղ, քան երեխան լույս աշխարհ կգա:
Ահա տղաների անունների մի երկար ցանկ, որը կօգնի Ձեզ կողմնորոշվել: Ներկայացնում ենք Ղ-ից մինչև Ֆ տառով սկսվող անունները և անունների նշանակությունը: Ցանկի առաջին մասը կարդացեք այստեղ: Աղջիկների անուններին կարող եք ծանոթանալ այս և այս էջում…
ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ
Ղ
Ղևոնդ – առյուծ (հունարեն Leontios անունից)
Ղուկաս – հարություն (հունարեն Loukas անունն է)
Մ
Մամիկոն – Հայոց հին նախարարական տոհմանունից է
Մանվել – Աստված մեզ հետ (եբրայերեն)
Մարատ – Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկի ազգանունն է
Մարգար – հայերեն մարգարե բառից
Մարկոս – փայլուն, ողորկ (եբրայերեն)
Մարտին – ռազմատենչ, մարտական (լատիներեն)
Մաքսիմ – մեծ, խոշոր (լատիներեն)
Միհրան – արևային, արևի պարգև (պարսկերեն)
Մինաս – ահեղ (լատիներեն), լուսին (հունարեն)
Միքայել – զորություն Աստծո (եբրայերեն)
Մխիթար – հայերեն Մխիթարանք, սփոփանք բառերից
Մհեր – արևային, տարածվել է «Սասունցի Դավիթ» էպոսի միջոցով
Մովսես – ըստ Աստվածաշնչի նշանակում է «ջրից հանած»
Մուշեղ – գերազանց (հին հայերեն)
Մուրադ – իղձ, փափագ (արաբերեն)
Յ
Յուրի – հողագործ (հունարեն georgios բառից)
Ն
Նաիրի – Հայաստան երկրի նախապատմական անունն է
Նարեկ – հայերը «Նարեկ» են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը, որը համարվում է նաև բժշկարան: Իրականում Նարեկ գյուղի անունից է:
Նշան – նշանավոր, երևելի (հայերեն)
Նոյ – հանգիստ (եբրայերեն)
Նորայր – հայերեն Նոր և այր (տղամարդ) բառերից
Շ
Շահեն – բազե (պահլավերեն)
Պ
Պարթև – հաղթանդամ, հսկա (հայերեն)
Պարույր – շրջան, պտույտ (հայերեն)
Պետրոս – քար, վեմ (հունարեն)
Ջ
Ջիվան – երիտասարդ, ջահել (պարսկերեն)
Ռ
Ռազմիկ – կռվող, մարտիկ (հայերեն)
Ռաֆայել – բժշկություն Աստծո (եբրայերեն)
Ռոբերտ – չխամրող փառք (հին գերմաներեն)
Ռոման – հռոմեացի (լատիներեն)
Ռուբեն – որդետես (եբրայերեն)
Ռուդոլֆ – կարմիր գայլ (գերմաներեն)
Ս
Սահակ – խնդություն (եբրայերեն)
Սամվել – տուրք Աստծու (եբրայերեն)
Սարգիս – ասորական Sargis անունից
Սասուն – հայկական Սասուն գավառի անունից
Սեյրան – զվարճավայր, զբոսատեղի (թուրքերեն)
Սևակ – սև աչքեր ունեցող (հայերեն)
Սերգեյ – բարձր, արժանավոր (ռուսերեն)
Սմբատ -եբրայական Շմբատ անունից
Սպարտակ – լատինական Spartacus անունից է, հին Հռոմի ապստամբ ստրուկների առաջնորդի անունն է
Ստեփան – պսակ (հունարեն)
Սուրեն – ուժեղ (զենդերեն)
Սուքիաս – հանդարտ, խաղաղ (հունարեն)
Վ
Վազգեն – գորտ (զենդերեն)
Վախթանգ – պարսկերեն
Վահագն – կրակ տարածող: Հայկական դիցաբանության մեջ Վահագնը ամպրոպի աստվածն էր:
Վահան – պաշտպան (հայերեն)
Վահե – վեհ, լավագույն
Վահրամ – գարուն (պահլավերեն)
Վաչե – ձագուկ (պարսկերեն)
Վիգեն – հաղթանակ (լատիներեն)
Վիկտոր – հաղթող (լատիներեն)
Վլադիմիր – աշխարհակալ, ժողովրդի տեր (ռուսերեն)
Տ
Տարոն – գավառ Մեծ Հայքում
Տիգրան – բռնկուն (հին հունարեն)
Տրդատ – պահլավերեն Tirdat անունից, որ նշանակում է «տուր Աստծո տվածը»
Ր
Րաֆֆի – վսեմ, ականավոր (արաբերեն)
Ց
Ցոլակ – փայլուն աչքեր ունեցող (հայերեն)
Փ
Փայլակ – կայծակի փայլատակում (հայերեն)
Օ
Օլեգ – լուսավոր, արևային, պայծառ (հին պարսկերեն)
Ֆ
Ֆելիքս – երջանիկ (լատիներեն)