Սիմոն Հովհաննեսի Աչըքգյոզյան (1939 – 1991) – Արցախյան ազատագրական շարժման գործիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու:
Սիմոն Աչըքգյոզյանը 1990 թվականից «Արաբո» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Եղեգնաձորի, Վարդենիսի, Ճամբարակի, Իջևանի, Նոյեմբերյանի շրջանների սահմանամերձ գյուղերի, 1991 թ. մարտից՝ Գետաշենի և Մարտունաշենի ինքնապաշտպանական մարտերին: 1991 թվականի ապրիլի 30-ին, «Օղակ» գործողության ժամանակ, փոխարինել է ջոկատի վիրավոր հրամանատարին, ղեկավարել է ինքնապաշտպանական մարտերը, ապահովել Մարտունաշենի խաղաղ բնակչության տարհանումը: Զոհվել է մարտադաշտում:
Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Ճանաչենք մեր հերոսներին: