ՀԵՔԻԱԹ – ՕԳՏԱԿԱՐ ԿԱՏՎԻԿԸ


1 share
հեքիաթ Օգտակար կատվիկը

Շատ անգամներ մենք ասում ենք, որ սիրում ենք կենդանիներին, բայց այդ սերը մենք պետք է ապացուցենք նաև գործով:

Շատ հարուստ մի մարդ կար, ում անունը Հայկ էր: Գործուղումից ետ գալու ճանապարհին հանդիպում է մի շատ գեղեցիկ կատվի՝ երկնագույն մորթիով և մուգ կապույտ աչքերով: Նրա սիրտը ցավում է, որ կատուն թափառում է դրսում: Կատվիկը այնքան խղճուկ հայացքով էր նայում, որ Հայկը խղճում է նրան և ապրելու տեղ տալիս:

Օրեր անց կատվիկը սկսում է խոսել Հայկի լեզվով: Հայկի բերանը զարմանքից բաց է մնում:

– Ես չեմ թողնի որ քո տանը որևէ բան պատահի, – ասում է երկնագույն կատվիկը Հայկին:

Անցնում են ամիսներ և Հայկը նորից մեկնում է գործուղման: Կատվիկը մնում է տանը:

Բայց գործուղումից վերադառնալիս Հայկը տեսնում է մեկ այլ գեղեցիկ ու կապուտաչյա կատվիկիև նրան ևս տանում է իր տուն: Հիմա նրա ուշադրությունը կենտրոնացած էր միայն նոր կատվի վրա:

Բայց մի օր ավազակները հարձակվում են Հայկի տան վրա: Հայկը քնած էր լինում: Նոր կատվիկը մահացած էր ձևանում, մինչդեռ մյուս կատվիկը, որը հիվանդ էր այդ ժամանակ, շտապում է Հայկին արթնացնելու: Հայկը արթնանում է և հասցնում է ոստիկանություն կանչել:

Ավազակներին ձերբակալում են, իսկ հայկը նոր կատվին դուրս է հանում տնից, որովհետեւ նա մահացած էր ձևացել, մինչդեռ երկնագույն մորթով կատվին շնորհակալությւոն է հայտնում իր կյանքն ու տունը փրկելու համար:

Elen MkrtchyanԱյս հեքիաթի հեղինակը Էլեն Մկրտչյանն է: Էլենը 11 տարեկան է: Սովորում է Երևանի թիվ 129 դպրոցում: Հաճախում է նաև պարի: 

 

 

Եթե դուք էլ եք ստեղծագործում, գրում բանաստեղծություն, հեքիաթ կամ պատմվածք, ապա շտապեք ուղարկել դրանք մեզ: Դուք էլ կարող եք դառնալ Մոծակի թղթակից և տեսնել ձեր աշխատանքները՝ հրապարակված մեր կայքի էջերում:

Աշխատանքներն ուղարկելու համար անցեք այս հղումով:


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։