Երևան Մոլում գործող Նավապետ Քիդի Գանձերի կղզում ընթանում է «Արկածային խաղարկություն», որի հաղթողները հնրավարություն ունեն շահելու սեգուեյ, հեծանիվ, անվաչմուշկ և 10 000 ՀՀ դրամ արժողությամբ քարտ:
Խաղարկությանը կարող են մասնակցել բոլոր այն հաճախորդները, ովքեր մինչև ապրիլի 27-ը իրենց խաղային քարտը միանվագ կլիցքավորեն 10 000 ՀՀ դրամով: Խաղարկությունը կկայանա ապրիլի 28-ին, ժամը 19:00-ին, որի ընթացքում սպասվում է համերգային ծրագիր, աճպարարների հետ համատեղ խաղեր և ակրոբատիկ համարներ:
Ուրախ ենք տեղեկացնել նաև, որ Նավապետ Քիդի գանձերի կզղում գտնվող XD կինոթատրոնում գործում է վերջին սերնդի ամենանոր ֆիլմային խաղը՝ Road Fighters-ը: Այն խաղում են աշխարհի ավելի քանի 50 երկրում, իսկ խաղացողների թիվը ֆիլմի մեկնարկից մեկ շաբաթ անց հատել է 1 միլիոնի սահմանը:
Նավապետ Քիդի գանձերի կղզին ամենամեծ փակ զվարճանքի կենտրոնն է Երևանում, որն ունի խաղային ատրակցիոնների լայն ընտրանի 3-18 երեխաների ու պատանիների համար:
Բոլորովին վերջերս վերափոխվել է ամենափոքրիկների (0-5 տարեկան) համար նախատեսված մանկական խաղահրապարակը, ուր ծնողները կարող են երեխաներին թողնել հոգատար աշխատակիցների հսկողության տակ և հանգիստ զբաղվել գնումներով:
Սպասում ենք ձեզ Նավապետ Քիդի հյուրընկալ հարկի տակ, ուր միայն իրական խաղեր են: