ՀԵՏԱՔՐՔԻՐ ՈՒ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՓԱՍՏԵՐ ԴՊՐՈՑԻ ՄԱՍԻՆ


2 shares
դպրոցի մասին

1. Շատ ու շատ տարիներ առաջ դպրոցները բոլորովին նման չէին այս օրերի դպրոցին: Առաջին դպրոցները Հին Հունաստանում են ստեղծվել: Եվ «դպրոց» բառը այն ժամանակ նշանակում էր «հանգիստ, ժամանց»: Բայց այդ հանգստի ժամանակ նրանք իրենց ուսուցիչների հետ զրուցում էին փիլիսոփայական հարցերի շուրջ:

2.Իսկ գիտե՞ս, թե ովքեր էին ամենաառաջին մանկավարժները: Երեխաներին տնից դպրոց և դպրոցից տուն ուղեկցող ու նրանց դասերը պատրաստել օգնող ստրուկներին կոչում էին մանկավարժներ:

3. Սեպտեմբերի 1-ին արդեն բան չմնաց ու շուտով դպրոց են շտապելու ոչ միայն Հայաստանում ապրող երեխաները, այլև ամբողջ Եվրոպայի ու Ամերիկայի երեխաները, թվով 122 երկրում: Իսկ 43 երկրում ուսումնական տարին սկսվելու է հունվարի մեկին, 16 երկրում՝ մարտ ամսին և 10 երկրում էլ՝ օգոստոսին:

4. Ճապոնիայում ուսումնական տարին ձգվելու է ապրիլի 1-ից մարտի 1-ը և ճապոնացի փոքրիկները հանգստանալու են ընդամենը 1 ամիս: Մեկ ամիս են հանգստանում երեխաները նաև Ինդոնեզիայում (հունվարին) և Հնդկաստանում (ապրիլին): Նորվեգիայիում և Մոզամբիկում արձակուրդները ձգվում են 2 ամիս: Իսկ Արգենտինայի, Էկվադորի, Պանամայի և Սիդնեյի արձակուրդներն ամենաերկարն են՝ 4 ամիս:

5. Ուզու՞մ ես շուտ մեծանալ ու ավարտել դպրոցը, հետո էլ համալսարանը, բայց դեռ դպրոցի «ծայրն» է՞լ չի երևում: 12 տարին բոլորովին շատ չէ: Չե՞ս հավատում: Իսկ գիտե՞ս, որ Ռոբերտ Քրոնին անունով մի մարդ սովորել է ամբողջ 52 տարի: Երբ նա դիպլոմ ստացավ, արդեն 72 տարեկան էր:

6. Իսկ Ավստրալիայի դպրոցներից մեկում էլ կենսաբանության դասը մի անգամ տևել է ամբողջ 54 ժամ` առանց դադարի: 45 րոպեն այնքա~ն քիչ է, չէ՞:

7. Իսկ երբեմն գնահատականն այնքան էլ կարևոր չէ: Եթե մի քիչ ավելի ցածր գնահատական էլ ստանաս, շատ չտխրես: Գնահատականը հաճախ ամենակարևորը չէ: Օրինակ, երբ Ռոբերտ անունով մի ամերիկացի դպրոցական գծագրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը, ուսուցիչը այն գնահատեց «4-» և խոստացավ, որ եթե երկրի նախագահն ընդունի նրա գծագիրը, կբարձրացնի գնահատականը: Շատ շուտով Ռոբերտի գնահատականը դարձավ «5», իսկ Ամերիկայի միացյալ նահանգների դրոշակը ստացավ իր այժմյան տեսքը:

8. Շատ հանրահայտ մարդիկ կիսատ են թողել իրենց ուսումը դպրոցում, սակայն դա չի խանգարել նրանց հայտնի և ճանաչված: Հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը թողել է դպրոցը 16 տարեկանում և դա արել է հանուն իր առաջին խաղերի Մանչեսթեր Յունայթեդ ֆուտբոլային թիմի կազմում:

Աշխարհի ամենամեծ գիտնականներից մեկին՝ Թոմաս Էդիսոնին, դպրոցում «հիմարիկ» էին անվանում: Արդյունքում երեք ամիս դպրոցում սովորելուց հետո նա դուրս եկավ դպրոցից և նրա կրթությամբ սկսեց զբաղվել նրա մայրիկը՝ տնային պայմաններում:

9. Կոլումբիայի հեռավոր գյուղերում դպրոցները չափազանց հեռու են գտնվում և երեխաները դպրոց հասնելու համար պետք է գետեր ու բազմաթիվ այլ խոչընդոտներ հաղթահարեն: Իրենց վտանգավոր ուղևորության համար նրանք ճոպանուղիներից են օգտվում, որոնք ձգվում են անդունդների վրայով: այս նկարում փոքրիկ աղջիկը դպրոց է շտապում, իսկ նրա պարկի մեջ 5-ամյա եղբայրն է, որ դեռ չի կարող ինքնուրույն օգտվել այս փոխադրամիջոցից:

10. Դե իսկ ամենազվարճալի դպրոցը Սիդնեյում է գործում: Այն աշխարհի միակ անգլալեզու դպրոցն է, որտեղ սովորում են… թութակները և այլ խոսող թռչուններ: Նրանց սովորեցնում են ողջույնի խոսքեր, կատակներ և անգամ բանաստեղծություններ:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։