ՓՈՔՐԻԿ ԳՅՈՒՂ ՄԿՆԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ


9 shares

Սայմոն Դելլ անունով մի լուսանկարիչ մի օր իր այգում վազվզող մկների տեսավ: Թակարդ դնելու նրանց որսալու փոխարեն, նա դարակներից հանեց իր գործիքները ու որոշեց փոքրիկ մի գյուղ կառուցել հատուկ մկնիկների համար: Որպես շնորհակալություն՝ մկնիկները թույլատրեցին լուսանկարչին նկարել իրենց՝ սրտի ուզածի չափ:

Advertisements

«Ես դուրս էի եկել այգուս թռչուններին լուսանկարելու, երբ ետսա մի փոքրիկ հմայիչ մկնիկ, որ բարձրացել էր հետևի թաթիկների վրա և ուշադիր ինձ էր նայում: Ես նրան մի քանի գետնանուշ հյուրասիրեցի: Մի քանի րոպե չանցած նա նորից վերադարձավ և աղերսող հայացքով կրկին նայեց ինձ: Ես որոշեցի, որ այս հմայիչ արարածը արժանի կուշտ ու տաք ապրելու ու գործի անցա»:

Մկնիկին Սայմոն Դելլը անվանակոչեց Ջորջ ու սկսեց կառուցել  տնակը կոկոսի կեղևից: Տանիք պատրաստեց, պարսպապատեց տարածքը, որ կատուները մուտք չգործեն տարածք: Բացի այդ լուսանկարչի շունն էլ հսկում էր այգին, այնպես որ Ջորջը լիովին ապահով էր:

Մի քանի օր անց, նա նկատե,ց որ Ջորջի տնակում մի ուրիշ մուկ էլ կա: Հետո էլի մի մուկ եկավ, մյուս օրը էլի մեկը… Տնակը սկսեց իսկական մի գյուղի վերաժել, նորանոր սենյակներ էին ավելանում: Անգամ ձմռան համար լուսանկարիչը ավելի տաք կահավորեց տները: Սայմոն Դելլը նաև կերակրում է մկնիկներին մրգերով, հատապտուղներով, սերմերով ու ընդեղենով:

Արդեն ձմեռ է ու մկնիկները հարմար տեղավորվել են իրենց տնակներում՝ միայն հազվադեպ տնից դուրս գալով: Լուսանկարիչը ուտելիքը դնում է նրանց տնակների առաջ, իսկ առավոտյան ամբողջ ուտելիքը վերացած է լինում: Փոքրիկ դրախտ մկների համար, այնպես չէ՞:


Like it? Share with your friends!

9 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։