ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՏՔԵՐԸ «ՋՈՆԱԹԱՆ ԼԻՎԻՆԳՍԹՈՆ ԱՆՈՒՆՈՎ ՃԱՅԸ» ԳՐՔԻՑ


104 shares

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը աշխարհի ամենագեղեցիկ ու իմաստուն պատմվածքներից մեկն է: այն կարելի է կարդալ ընդամենը մի քանի ժամում, բայց այն խոր ու իմաստուն մտքերը, ոոնք զետեղված են գրքում, կարող են և պետք է ուղեկցեն մեզ ամբողջ կյանքի ընթացքում: Պատմվածքը պատմում է Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայի մասին, որը չնայած իր երամի անհամաձայնությանը, որոշում է կատարելագործել իր թռչելու կարողությունները և թռչել ավելի ու ավելի բարձր: Նրան վրդովեցնում է այն փաստը, որ մյուս ճայերը մտահոգվում են միայն կեր հայթայթելու մասին:

Advertisements

Եվ մի օր Ջոնաթանը գնում է իր երազանքի հետևից՝ ուշադրություն չդարձնելով մյուս ճայերի քննադատություններին ու հալածանքին: Նա սովորում է ազատ ու բարձր ճախրել ու նվաճել անսահման ու բարձր երկնինքը: 

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը սովորեցնում է երազել, օգնում է մեզ հասկանալ, թե ինչպիսի կյանք ենք մենք ուզում ունենալ, ինչով զբաղվել: Եվ իհարկե սովորեցնում է չվախենալ սեփական երազանքներից, այլ հակառակը՝ իրականություն դարձնել դրանք: 

Դու ազատ ես, դու իրավունք ունես ապրել այստեղ և հիմա, ինչպես քեզ թելադրում է քո եսը, և ոչ մի բան չի կարող քեզ խանգարել:

Ամենակարևոր բանը կյանքում կատարելության ձգտումն է այն բանում, ինչ դուք ամենից շատ եք սիրում:

Ամեն շրջադարձը, որից վախենում ես, ոչ այլ ինչ է, քան դատարկություն, որն իրեն անհաղթահարելի խոչընդոտ է երևակայում:

Աչքերիդ մի հավատա, նրանք տեսնում են միայն խոչընդոտները: Դու մտքով նայիր, ըմբռնիր այն ամենն, ինչ արդեն գիտես, և կտեսնես թռիչքի տանող ճանապարհը

Ուզածդ տարածությունը ուզածդ պահին կարելի է թռչել, մնում է միայն ցանկանալ։

Երբ գիտես, թե ինչ ես անում, միշտ հաջողվում է։

Երամը արարածների խումբ է, որոնք համառորեն չեն ցանկանում բացել իրենց աչքերը և տեսնել թռիչքի երջանկությունը, և հենց այդ պատճառով իրենց թևերը վերածում են սահմանափակ հնարավորություններով գործիքի:

Դու կարող ես անել ցանկացած բան. բայց քանի դեռ չես ապացուցել դա, դու ոչինչ չես կարող անել:

Շարունակիր ինքդ քո փնտրտուքները, ահա թե ինչ է պետք քեզ, ձգտիր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ քո իրական եսին:

Արագությունը ուժ է, արագությունը բերկրանք է, արագությունը կատարյալ գեղեցկություն է։

Մեր մեծամասնությունը միշտ էլ դանդաղ է շարժվել առաջ։

Քանի կյանք է հարկավոր եղել, մինչև կծնվեր առաջին միտքն այն մասին, որ կյանքում շատ ավելի բարձր բաներ կան, քան ուտելը, կռվելն ու իշխելը։

Հարյուրավոր կյանքեր պետք եկան, մինչև սկսեցինք հասկանալ, որ կա կատարելություն կոչվածը, ու էլի այդքան, մինչև այն գաղափարը, որ մեր կյանքի նպատակն այսուհետեւ այդ կատարելությունը հայտնաբերելն ու ցուցադրելն է։

Պետք է թոթափել ազատությունը խոչընդոտող ամեն ինչ, լինի դա սովորույթ, նախապաշարմունք, թե ցանկացած կարգի սահմանափակում։

Երբ ոչինչ չես սովորում, ապա հաջորդ աշխարհը ըստ էության նույնն է, ինչ և այս մեկը՝ հաղթահարման սպասող նույն խոչընդոտներով ու կապարե ծանրությամբ։

Յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։

Ցանկացած պահի ես կարող եմ լինել ամենուր, ուր հասնում է միտքս։

Պետք է մի կողմ թողնել այն ամենը, ինչ սահմանափակում է մեզ։

Մտքի թռիչքը կարող է լինել նույնքան իրական, որքան քամունը կամ փետուրինը։

Փշրե՛ք ձեր մտքի կապանքները, և կփշրեք նաև ձեր մարմնի կապանքները։

Մենք ազատ ենք գնալու, ուր ուզում ենք, և լինելու այնպիսին, ինչպիսին կանք։

Ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մյուսը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձեր միտքը գամող շղթաներ, և դուք կփշրեք ձեր մարմինը կապկպող շղթաները:


Like it? Share with your friends!

104 shares

Մեկնաբանել

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։