ՀԵՔԻԱԹ. «ԲՈՂԱՐ ՇՈՒՆՆ ՈՒ ՋՈԿԻ ԿԱՏՈՒՆ»


176 shares

Կար չկար Բողար անունով մի շուն կար, նրա լավագույն ընկերը Ջոկի անունով կատուն էր: Ճիշտ է, Բողարը շատ ընկերներ ուներ, բայց ամենից շատ վստահում ու սիրում էր Ջոկիին: Բողարի շուն ընկերները ծաղրում էին նրան, որովհետև ընկերություն էր անում կատվի հետ:

Մի օր Բողարի մայրիկը նրան ուղարկեց ոսկոր բերելու: Բողարը գնաց անտառ, որպեսզի շատ ոսկորներ գտնի ու այնտեղ հանդիպեց չար գայլին: Գայլը նկատեց Բողարին և ուզում էր ուտել նրան: Բողարը վախից սկսեց տարօրինակ հաչալ. հեռվից հեռու նրա ձայնը լսեց իր լավագույն ընկեր Ջոկին: Ջոկին Բողարի հաչոցից հասկացավ, որ Բողարը վտանգի մեջ է: Ջոկին վազեց Բողարի շուն ընկերների մոտ և առաջարկեց օգնության գնալ իրենց ընկերոջը: Շները չհավատացին Ջոկիին ու սկսեցին ծաղրել: Ջոկին որոշեց մենակ գնալ:

Երբ նա հասավ անտառ ու տեսավ գայլին, նրան խաբեց, թե գյուղի բոլոր շները գալիս են Բողարին օգնության: Գայլը հավատաց ու վախենալով՝ առանց ետ նայելու վազեց դեպի անտառի խորքը: Բողարն ու Ջոկին վերադարձան գյուղ: Բողարը բոլորին պատմեց, որ Ջոկին իրեն փրկել է չար գայլից: Շները հասկացան, որ սխալ էին և ներողություն խնդրեցին Ջոկիից ու Բողարից իրենց ազնիվ ընկերությունը ծաղրելու համար:

Բաբկեն Սաքեյան, 7 տարեկան,
Սևանի Վ. Կարապետյանի անվան հ 3 հիմնական դպրոց 2րդ ա դասարան


Like it? Share with your friends!

176 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։