ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1


Սեպտեմբերի 1Ահա և վերջ: Ամառը պաղպաղակի պես հալվեց ու վերջացավ: Դպրոցական պայուսակն էլի լցվեց նոր գրքերով ու գրենական պիտույքներով ու ամեն ինչ սկսվում է նորից՝ առավոտյան շուտ վեր կենալ, շարադրություններ, ստուգողականներ, համադպրոցականներ, քննություններ…

Բայց չէ՞ որ նաև շատ ես կարոտել ընկերներիդ ու ուսուցիչներիդ, որքա՜ն բան ունես պատմելու նրանց, ամառային տպավորություններ, հետաքրքիր պատմություններ ու դեպքեր: Բա ո՞վ է բարձր գնահատականներ ստանալու ու դասամիջոցներին «նշելու» այդ բարձր գնահատականները…

Ու ես գիտեմ, որ այս տարի քեզ հրաշալի ուսումնական տարի է սպասվում (իսկ թե որտեղից՝ չեմ ասի): Այնպես որ, ժամանակն է վերադառնալու դպրոց, այն էլ՝ շատ բարձր տրամադրությամբ: Չմոռանաս համեղ նախաճաշել  ու քեզ հետ «վերցնել» լայն բացված ժպիտդ:

Չէ՞ որ Սեպտեմբերի 1-ը տոն է ու տոնական տրամադրությունն ամենուր է: Անգամ google  որոնողական կայքն է դպրոցական տրամադրությամբ վարակված:

google

Mocak.am-ը շնորհավորում է քեզ ու իսկական «մոծոտ» ուսումնական տարի մաղթում և խոստանում քո կողքին լինել նաև դպրոցական առօրյայում:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։